Ներքին 1 տարի առաջ - 21:42 08-09-2025

Տոմսերը թանկուկրակ առանք, պարզվեց` կեղծ էին, երեխաս լացում էր. ֆուտբոլային կրքերը չեն հանդարտվում

Սեպտեմբերի 6-ին կայացավ շատերի կողմից սպասված Պորտուգալիա–Հայաստան ֆուտբոլային հանդիպումը։ Սակայն պարզվեց, որ ոչ բոլոր երկրպագուները, որոնք նախապես ձեռք էին բերել տոմսեր, կարողացան ներկա գտնվել խաղին։

Oragir.News-ին ահազանգած քաղաքացիները պատմում են, որ դարձել են տոմսային խարդախության զոհ։

Նրանք օրեր առաջ վճարել են զգալի գումարներ՝ խաղին ներկա գտնվելու համար, բայց մարզադաշտի մուտքի մոտ պարզվել է, որ իրենց ձեռք բերած տոմսերը կրկնակի վաճառված կամ կեղծված են։

«Երեխաս շատ էր երազում գնալ խաղին. ցանկությունը կատարելու համար ամեն ինչ արեցինք, որ տոմս գնենք։ Հազիվ ենք ծայրը ծայրին հասցնում և մեծ դժվարությամբ էդ տոմսը գնեցինք, բայց վերջում հիասթափվեցինք․ պարզվեց՝ կեղծ տոմսեր էին»,- մեզ հետ զրույցում պատմեց ահազանգած քաղաքացիներից մեկը։


Արդյունքում՝ շատ երկրպագուներ, որոնք մեծ անհամբերությամբ սպասել էին հանդիպմանը, մնացել էին Վազգեն Սարգսյան մարզադաշտի դարպասներից դուրս։

Տոմսերի կրկնակի վաճառքն ու կեղծումը, ինչպես նշում են քաղաքացիները, նոր երևույթ չեն․ նմանատիպ խարդախություններ հաճախ արձանագրվում են նաև համերգների և այլ մասշտաբային միջոցառումների ժամանակ։ Տուժած երկրպագուները պահանջում են իրավապահ մարմիններից հստակ քայլեր և պատասխանատուների պատժում։

Հիշեցնենք, որ 2026 թվականի աշխարհի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի առաջին տուրում Հայաստանի հավաքականը պարտվեց Պորտուգալիային 0։5 հաշվով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ

Ձեզ գուցե հետաքրքրի