Ներքին 1 տարի առաջ - 11:30 03-09-2025

Ճամբարակ համայնքում ոռոգման ջրի օրվա կարգավորիչ ջրամբար է կառուցվում

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրով ոռոգման ջրի օրվա կարգավորիչ ջրամբար է կառուցվում:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմից, որպես ծրագրի առաջնահերթություն հաշվի են առնվել համայնքի սահմանամերձ լինելն ու արցախցի ընտանիքների՝ այնտեղ բնակվելը: Ծրագիրը ֆինանսավորվում է Ճապոնիայի կառավարության կողմից:

Ջրամբարն ունի 11 հազար խորանարդ մետր օգտակար ծավալ: Ներկայումս ավարտվել են հողային աշխատանքները: Առաջիկայում պետք է ավարտվի մեմբրանացումը: Ապա կկատարվի ցանկապատումը՝ անվտանգությունն ապահովելու նպատակով:

Ջրի կորուստները կանխելու առումով մեմբրանային տեխնոլոգիայով ջրամբարի կառուցումն առավել արագ և արդյունավետ է։ Ճապոնիայի կառավարությունը 46 միլիոն դրամ է հատկացրել այս շինարարության համար: Ոռոգման օրվա կարգավորիչ ջրամբարին կից, արդեն երկրորդ փուլով, կկառուցվի նաև ոռոգման ցանց, որի շինաշխատանքները կիրականացվեն համայնքի համաֆինանսավորմամբ: Պահանջվող 42 միլիոն դրամից 15 միլիոնը կհատկացվի համայնքի բյուջեից:

«Ոռոգման ցանցից կօգտվեն շուրջ 200 տնտեսություն, ավելի քան 400 հեկտար հողատարածություն կանցնի ոռոգման համակարգի տակ: Մենք ավանդական մշակաբույսերի մշակումից պետք է անցնենք նաև արդյունավետ, ինտենսիվ գյուղատնտեսություն վարելուն: Եվ հենց ոռոգման համակարգը միտված է, որպեսզի մեր բնակիչները սովորեն ժամանակակից գյուղատնտեսական մշակաբույսերի մշակման տեխնոլոգիաներին»,-նշեց Ճամբարակ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ռոբերտ Օհանյանը:

Նախատեսված է օրվա կարգավորիչ ջրամաբարի և ոռոգման ցանցի կառուցումն ավարտել այս տարի, որպեսզի հաջորդ տարի հողօգտագործողները հնարավորություն ունենան մշակություն իրակակացնելու նաև այն դաշտերում, որոնք ոռոգման հնարավորությունից զուրկ լինելով, օգտագործվում են որպես խոտհարքեր:

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
13:30 Այս տարվա նոյեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր, տեղումների քանակը՝ նորմայից ավելի. Գագիկ Սուրենյան
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
14:40 Եվա Բաղդասարյանը նշել է որդու 11 ամսականը՝ ընտանեկան տեսանյութով