Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 22:30 29-08-2025

Ավինյանին տրանսպորտում տեսա, բայց չհասցրի հարց տամ․ հարցում

Տիգրան Ավինյանն օգտվել է հասարակական տրանսպորտից, երթևեկության ընթացքում լսել ուղևորների մտահոգությունները և պատասխանել նաև նրանց հարցերին: Տիգրան Ավինյանը ներկայացրել է նաև քաղաքային իշխանության՝ հասարակական տրանսպորտի բարելավմանն ուղղված պլանները: Երթևեկությունը հեռարձակվել է Տիգրան Ավինյանի Ֆեյսբուքի էջի ուղիղ եթերում:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Եթե տրանսպորտում Տիգրան Ավինյանին տեսնեիք, ի՞նչ կասեիք նրան»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ Տիգրան Ավինյանին մայրաքաղաքի խնդիրների մասին կասեր։

«Ես չեմ էլ ուզում տենամ իրան»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Ավինյանին կասեր, որ ուշադրություն դարձնի քաղաքի կարգուկանոնին։ «Կասեի, որ ոռոգման ջրերը հոսեին դեպի ծառերը, ոչ թե ասֆալտը, ասֆալտն են ջրում, կարգուկանոնին ուշադրություն դարձնեն»,- նշեց նա։

«Կասեի մի քիչ մտածեք ժողովրդի մասին»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը