Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 23:16 28-08-2025

Ըստ մասնագետների՝ Թուրքիան կարող է հայտնվել անկառավարելի հրդեհների բովում

Միջազգային հետազոտության համաձայն՝ մարդկային գործունեության հետևանքով փոփոխված կլիման 22%-ով ավելի է խստացրել Թուրքիայում, Հունաստանում և Կիպրոսում շոգ, չոր և քամոտ պայմանները։

World Weather Attribution (WWA) գիտական խմբի տվյալներով՝ կլիմայի փոփոխությունը նվազեցրել է ձմեռային տեղումները և բարձրացրել է ամառային շոգի ու չորության ինտենսիվությունը, ինչի հետևանքով հրդեհների հավանականությունը 10 անգամ աճել է։

Հունիս-հուլիս ամիսներին Միջերկրական ծովում օդի ջերմաստիճանը հասել է 40 աստիճանի, տապին հետևաց չոր կլիման և քամոտ եղանակը հարյուրավոր հրդեհներ պատճառ են դարձել։ Նշվում է, որ դրանց հետևանքով տարհանվել է ավելի քան 80 հազար մարդ։

Հետազոտողները պնդում են նաև, որ եթե ֆոսիլ վառելիքից վերականգնվող էներգիայի անցումն ավելի արագ տեմպերով չիրականացվի, ապա Թուրքիան ու տարածաշրջանը կարող են հայտնվել ավելի մեծ ու անկառավարելի հրդեհների բովում։

Ստամբուլի տեխնիկական համալսարանի մասնագետ Բիքեմ Էքբերզադեն էլ ընդգծում է, որ ստեղծված կլիմայական պայմաններում նույնիսկ մեկ կայծը կարող է վերածվել անկառավարելի աղետի։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին
19:31 Խոշոր հրդեհ՝ Սևանում. հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
20:13 Քաղաքական առաջարկ եմ անում. մեզ իշխանությունից հեռացնելու միակ ձևը քվեարկությունն է. Արարատ Միրզոյան
07:35 Դավիթ Առուշանյանին «մատաղ կանե՞ն»․ «Հրապարակ»
18:47 Վարդան Այվազյանի ձերբակալությունը Սահմանադրության փոփոխության այս փուլում միտված է սահմանափակել քննադատական մտքի գոյությունը