Ներքին 1 տարի առաջ - 16:02 25-08-2025

Երեք օրում բացահայտվել է հանցագործության 261 դեպք․ ՆԳՆ

Օգոստոսի 22-25-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժումները բացահայտել են հանցագործության 261 դեպք:

Մասնավորապես՝

44 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,

30 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
28 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
23 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
21 դեպք՝ հոգեկան ներգործության,
11-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, խարդախության,
8 դեպք՝ խուլիգանության,
7 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու,
5-ական դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու,
4-ական դեպք՝ թմրամիջոց պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, վարժական հավաքից խուսափելու, սառը զենքի հայտնաբերման, աշխատանքային պաշտպանության կամ անվտանգության կանոնները խախտելու,

3-ական դեպք՝ դրամանենգության, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ կամ տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ հափշտակելու, շորթելու, ոչնչացնելու, վնասելու կամ թաքցնելու, ինքիրավչության, փաստաթղթեր կեղծելու, երեխայի խնամքի պարտականությունը չկատարելու,
2-ական դեպք՝ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, թմրանյութի իրացման, թմրամիջոցների մաքսանենգության։

Բացահայտվել են նաև ապօրինի որսի, վստահված գույքի հափշտակման, կաշառակերության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու, թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ստանալու իրավունք տվող դեղատոմսեր կամ այլ փաստաթղթեր ապօրինի տրամադրելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, ազատությունից ապօրինի զրկելու, փաստաթղթեր կեղծելու դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝

7 դեպք՝ գողության, այդ թվում՝ 2-ը բնակարանային։
1-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, շորթման։
Հայտնաբերվել է 9 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։
Հայտնաբերվել է 3 անհայտ կորած։
Գրանցվել է ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու 2 դեպք։

ՃՏՊ վիճակագրություն

Անցած 3 օրում գրանցվել է 37 ավտովթար․ 1 մարդ մահացել է, 49 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ