Ներքին Խոսք 1 տարի առաջ - 12:39 25-08-2025

Տվել եմ համաձայնություն` մասնակցելու ՀՀ փաստաբանների պալատի նախագահի առաջիկա ընտրություններին

Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանի գրառումը․

Հարգելի գործընկերներ,
տեղեկացնում եմ, որ տվել եմ համաձայնություն` թեկնածությունս առաջադրելու ՀՀ փաստաբանների պալատի նախագահի առաջիկա ընտրություններին:

Որոշումս ընդունել եմ նկատի ունենալով մեր թիմի և գործընկերներիս կարծիքը, ինչպես նաև անցած տարիների ընթացքում իրականացված ծրագրերի արդյունքները, այդ թվում դրանց շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությունը:

Անցած չորս տարիներին Հայաստանյան փաստաբանական ինստիտուտը անցավ բազում փորձություններով և ինչպես նախկինում, այսօր էլ մեր ինստիտուտը լուրջ խնդիրների առջև է կանգնած: Դրանցից են մասնավորապես փաստաբանների անկախության դեմ ոտնձգության փորձերը, փաստաբանների իրավունքների խախտումները, հարկային անհամաչափ բեռը, հանրային պաշտպանության գերծանրաբեռնվածությունը, սոցիալական թերի աջակցությունը, մարզային կտրվածությունը: Այս խնդիրներներն այսօր ևս առկա են և պահանջում են համաժամանակյա լուծումներ:

Ակներև է, որ փաստաբանական ինստիտուտը ստիպված է լինում դիմակայել նաև արտաքին ճնշումներին:

Պետք է փաստել, որ մեր առջև ծառացած մարտահրավերների մեծ մասը փաստաբանական համայնքը հաղթահարել է և հաղթահարում է միասնականության և անկախության շնորհիվ, ինչի համար հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել մեր բոլոր փաստաբան գործընկերներին:

Փաստաբանությունն արդարադատության համակարգի առանցքային դերակատարն է, քանզի հենց այս ինստիտուտի միջոցով է ապահովվում անձանց խախտված իրավունքների պաշտպանությունը:

Հայաստանի Հանրապետության փաստաբանական համայնքը երեք հազար և ավել իրավաբանի միավորել է մեկ գաղափարի շուրջ՝ անձանց իրավունքների պաշտպանություն:

Պետք է նկատի ունենալ, որ ժամանակակից իրավապաշտպանությունը հնարավոր է ապահովել բացառապես զարգացման դինամիկայի մեջ գտնվող, հասարակության հարգանքը վայելող, անկախ, օրինապահ և արհեստավարժ փաստաբանների միջոցով:

Ուստի`որպես փաստաբանական ինստիտուտի տեսլական, կարծում եմ, որ անհրաժեշտ է գնալ առաջ, շարունակել զարգանալ, պահպանելով այն ձեռքբերումները, որոնց հասել ենք միասին:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին