Ներքին Խոսք 1 տարի առաջ - 14:45 18-08-2025

Փաշինյանի յուրաքանչյուր գրառումից հետո ստիպված ես ամաչել հերոսների հիշատակի առաջ

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է․

«Փաշինյան գրառումներից հետո ստիպված ես ամաչել հերոսների հիշատակի առաջ
Համերգների և դրանց մասնակիցների դեմ որևէ բան չունեմ։

Մշակույթն ու երաժշտությունը միշտ եղել են մեր ժողովրդի հոգևոր կյանքի կարևոր մասը։
Սակայն այն պահից, երբ իշխանությունը փորձում է համերգների հանդիսատեսի թվերը ներկայացնել որպես «կյանքի և խաղաղության ցնծություն», դա դառնում է ոչ թե մշակութային իրադարձություն, այլ վուլգար մատերիալիզմի և էժանագին քարոզչության դրսևորում։

Նախ, Հայաստանում մեծ համերգներ միշտ էլ տեղի են ունեցել․ դրանք աննախադեպ չեն և չեն կարող ներկայացվել որպես նոր դարաշրջանի խորհրդանիշ։

Երկրորդ, որևէ համերգ չի կարող ծառայել որպես կոմպենսացիա ազգային ողբերգության և նվաստացման համար։ Ժողովուրդը չի սահմանափակվում հանդիսատեսի դերով․ նա ունի արժանապատվության, անվտանգության և պետականության պահանջ։

Երրորդ, մշակութային միջոցառումները որևէ կապ չունեն իշխանության քաղաքականության հետ․ փորձել դրանք ներկայացնել որպես «պետական ձեռքբերում»՝ մանիպուլյացիա է, որն արժեզրկում է իրական արժեքները։

Ավելին, «տժժալը» չի կարող վերածվել ազգային գաղափարախոսության։
Հայաստանի ուժը չափվում է ոչ թե բարձրախոսների աղմուկով կամ ամբոխի թվերով, այլ՝ ժողովրդի պատմական հիշողությամբ, արժանապատվությամբ և ապագայի հանդեպ պատասխանատվությամբ։

Եվ ամենացավալին այն է, որ Փաշինյանի գրեթե յուրաքանչյուր գրառումից հետո ստիպված ես ամաչել հերոսների հիշատակի առաջ․ այն տղաների, ովքեր նահատակվեցին և այսօր հանգչում են Եռաբլուրում։ Նրանց կյանքի գնով պահպանված արժանապատվությունը չի կարող չափվել «տոմսերի վաճառքով» ու թվերով։

Եթե իշխանության պատկերացմամբ ազգային ուրախությունը սահմանափակվում է համերգներով, ապա ո՞վ է պատասխան տալու կորցրած հողերի, խաթարված ինքնիշխանության և նվաստացած արժանապատվության համար»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ