Ներքին Միտք 1 տարի առաջ - 09:22 16-08-2025

«Դեմոնիզացիան» շարունակվում է նաև այսօր, արդեն վաշինգտոնյան հռչակագիրը «փայլեցնելու» համար. Հակոբ Բադալյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի տելեգրամյան գրառումը.

«Ես եղել եմ Հայաստանում քաղաքականության մասին գրող անձանց շարքում այն քչերից մեկը, որ նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի 9-րդ կետի առնչությամբ պարբերաբար արտահայտվել եմ, որ դա միջանցքի մասին չէ, որ 9-րդ կետը Հայաստանի տարածքում արտատարածքային միջանցքի մասին չէ, համենայն դեպս ըստ այն տեքստի, որ գրված է:

Սակայն, այդ տեսակետը տվյալ ժամանակահատվածում «նորաձեւ» չէր, որովհետեւ շատերը թերեւս կարծում էին, որ, եթե ի լրումն պատերազմի պարտության, նաեւ հանրային գիտակցության մեջ ամրագրվի, որ Նիկոլ Փաշինյանը Արցախի կեսը կորցնելով, դեռ մի բան էլ միջանցք է տալիս Հայաստանի տարածքում, շատ ավելի դյուրին կլինի նրա դեմ գեներացնել հանրային բողոքի ալիք ու հեռացնել նրան իշխանությունից:

Դժբախտաբար, հեռացավ ոչ թե Նիկոլ Փաշինյանը, այլ «ստեղծվեց» Արցախի մնացյալ մասի կորստի «նախադրյալ»:

9-րդ կետի դեմոնիզացումով բոլորը հարց լուծեցին՝ Ադրբեջանը, Թուրքիան, Արեւմուտքը, Նիկոլ Փաշինյանը, քաղաքական ուժերը, նույնիսկ Ռուսաստանը՝ որոշակի ժամանակ անց, բացի Հայաստանի հանրապետությունից ու Արցախից:

Ընդ որում, «դեմոնիզացիան» շարունակվում է նաեւ այսօր, արդեն վաշինգտոնյան հռչակագիրը «փայլեցնելու» համար: Մինչդեռ, տարբերությունը ընդամենը այն է, որ հայ-ռուսական միջպետական մեխանիզմի փոխարեն, գործելու է հայ-ամերիկյան միջպետական՝ «մասնավոր» փաթեթավորումով: Մյուս տարբերությունն այն է, ինչպես անցնող օրերին արդեն իսկ խոսել եմ, որ նոյեմբերի 9-ի թղթում կար Արցախ, օգոստոսի 8-ին այն բացակայում է իսպառ, հետք չկա անգամ: Եվ երրորդ մի տարբերություն: 9-ի 9-րդ կետում կար խոսք ռեգիոնալ բոլոր կոմունիկացիաների ապաշրջափակման մասին, իսկ վաշինգտոնյան եռակողմ փաստաթղթում չկա ապաշրջափակում բառ անգամ, ուր մնաց ռեգիոնալ բոլոր կոմունիկացիաների հիշատակում:

Կրկնեմ, ինձ համար քննարկելին բովանդակությունն է, քաղաքական համատեքստը, այլ ոչ թե անձնական կամ խմբային համակրանքը: Ես Հայաստանին վերաբերող երեւույթները եւ հանգամանքները դիտարկում եմ ըստ դրանցում Հայաստանի շահի արտահայտման, այլ ոչ թե դրանցում որեւէ պետության անվանումների»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ