Ներքին Խոսք 1 տարի առաջ - 23:10 15-08-2025

Բաքուն փորձում է հող պարարտացնել Սյունիքում իր ներկայության ընդլայնման լեգիտիմացման համար․ Վահե Դավթյան

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Պետք է առնվազն անհույս նեոլիբերալ լինես, որպեսզի հավատաս այն պնդումներին, որ «Թրամփի երթուղին» թույլ կտա էապես բարձրացնել Հայաստանի անվտանգությունը: Հաճախ է խոսվում այն մասին, որ թեև Վաշինգթոնը ռազմական ներկայություն չի ունենա Սյունիքում, սակայն ամերիկյան կապիտալը թույլ չի տա այստեղ որևէ էսկալացիա՝ սեփական կայունության ու անվտանգության ապահովման նպատակով:

Տեսականորեն ամեն ինչ ճիշտ է:

Սակայն «գետնի վրա» ունենք ճիշտ հակառակ պատկերը:

Եթե այս մոտեցումն աշխատեր, ապա նույն արևմտյան կապիտալի առկայությունը կզսպեր Նիգերում, Սուդանում, Թայլանդում և բազմաթիվ այլ «եռման կետերում» տարատեսակ հակամարտությունների զարգացումը:

Հեռու չգնանք:

2005թ. մայիսի 31-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ Բաքու-Թբիիսի-Ջեյհան նավթամուղի գործարկումը բացառում է Արցախյան հիմնահարցի ռազմական լուծումը: Նրա պնդմամբ՝ տարածաշրջանում լայնամասշտաբ զինված հակամարտություններն այլևս քիչ հավանական են: Այս հայտարարության կոնցեպտուալ հիմքը նույնն է՝ «միջազգային կապիտալը թույլ չի տա»:

Դժվար չէ կռահել, թե ինչ դեր ունեցավ այդ նավթամուղը, ինչպես նաև 2020թ-ին շահագործման հանձնված «Հարավային գազային միջանցքը» միջազգային պրոադրբեջանական լոբբիստական համակարգի ձևավորման և, ի վերջո, Արցախի հայաթափման գործում:

Այժմ էլ «Թրամփի երթուղու» առանցքային շահառուն՝ Բաքուն փորձում է ներկայացնել նոր հաղորդակցությունը որպես Արևմուտքը Արևելքին կապող կարևոր հանգույց՝ դրանով իսկ հող պարարտացնելով հետագայում Սյունիքում սեփական ներկայության ընդլայնման միջազգային լեգիտիմացման համար:

Դա, իր հերթին, լիովին տեղավորվում է արևմտյան մի շարք դերակատարների, ինչպես նաև Անկարայի ու Թել-Ավիվի՝ Կասպից ծովի իրավական կարգավիճակը փոխելուն ուղղված նկրտումների մեջ»։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին