Ներքին 1 տարի առաջ - 21:40 14-08-2025

Արտակարգ դեպք «Գլորիա» կարի ֆաբրիկայում․ 2 կարող բանվորուհիներ տեղափոխվել են հիվանդանոց․ shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Բազումի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձորում հայտնի «Գլորիա» կարի ֆաբրիկայից «Վանաձոր» բժշկական կենտրոն են տեղափոխվել 2 աշխատակից։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել Բազումի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Արամ Հարությունյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ հիվանդանոց են տեղափոխվել Լոռու մարզի բնակիչներ 51-ամյա Հասմիկ Պ․-ն՝ «Ձախ նախաբազկի վերին երրորդի միջանցիկ վերք՝ մկանային վնասումով, նյարդային վնասում հարցականով, օտար մարմին, նախաբազկի ոսկրերի կոտրվածք հարցականով» ախտորոշմամբ և
Լոռու մարզի բնակիչ 46-ամայ Աննա Բ․-ն՝ «Աջ դաստակի փափուկ հյուսվածքների սալջարդ» վնասվածքով։

Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները գտնվում են անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում՝ վիրահատարանում և ի վիճակի չեն կատարվածի մասին այս պահին բացատրություն տալու։

Բազումի ոստիկանները պարզել են, որ ժամը 10։55-ի սահմաներում Հասմիկ Պ․-ն Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղում գործող «Գլորիա» կարի ֆաբրիկայի առաջին հարկում գտնվող «BP» արտադրամասում աշխատելու ընթացքում իր անզգուշության հետևանքով, չպահպանելով անվտանգության կանոնները, ձախ ձեռքը թողել է «Մամլիչ» հաստոցի տակ, ինչի հետևանքով ստացել է վերը նշված մարմնական վնասվածքները։ Այդ ամենին ականատես նրա գործընկեր Աննա Բ․-ն օգնության հասնելով փորձել է դադարեցնել հաստոցի աշխատանքը, ինչի արդյունքում ինքը նույնպես ստացել է վնասվածք։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ