Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24news.am «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com
Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 10:58 08-08-2025

«Երևան Ավտոբուս»-ի հավաքակայաններից մեկի ղեկավարը վարորդներից պահանջել է օրական 2000 դրամ

SHAYMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 5-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության ծառայողները՝ վարչության պետ Հայկ Հարությունյանի գլխավորությամբ, ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզել են, որ 2022թ-ից մինչև 2024թ-ն ընկած ժամանակահատվածում «Երևան Ավտոբուս» ՓԲԸ-ի Լենինգրադյան հավաքակայանի ղեկավար, Երևանի բնակիչ 32-ամյա Անդրանիկ Զ․-ն աշխատանքն անխոչընդոտ կազմակերպելու համար 6 երթուղիներում աշխատող շուրջ 100 վարորդներից շուրջ 16 ամիսների ընթացքում «Երևան Ավտոբուս» ՓԲԸ-ի ղեկավար կազմի կողմից լիազորված վարորդներ, Տավուշի մարզի բնակիչներ 63-ամյա Սամվել Մ․-ի, 57-ամյա Գագիկ Ա․-ի, Երևանի բնակիչներ 49-ամյա Արթուր Ո․-ի, 58-ամյա Առնոլդ Գ․-ի և այլ անձանց միջոցով պահանջել և ստացել են օրական 2000 դրամ, որը 16 ամիսների ընթացքում կազմել է առանձնապես խոշոր չափերի գումար։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական ոստիկանները պարզել են նաև, որ 2025 թվականի սկիզբներին «Երևան Ավտոբուս» ՓԲԸ-ի ղեկավարությունը Ջրվեժի հավաքակայանի աշխատակից, Երևանի բնակիչ 61-ամյա Սայաթ Գ․-ին ստիպել են դիզելային շարժիչի համար նախատեսված 2496 լիտր յուղի փոխարեն ստանալ 2080 լիտր և ստորագրել 2496 լիտրի ընդունման ստացականի դիմաց, իսկ 2025թ․ապրիլ ամսին նույն հավաքակայանի ղեկավարությունը կազմակերպել և որպես թափոն վաճառել է ավտոբուսների շուրջ 12 տարվա փոխարինված կուտակված մարտկոցները և մետաղյա մաս-մեխանիզմները, ստացված գումարից շուրջ 3 մլն դրամը մուտքագրել են դրամարկղ, այդ կերպ հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի գումար։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում