Ներքին 1 տարի առաջ - 12:42 06-08-2025

Հերթական ողբերգական դեպքը՝ Արարատի մարզում. կա զոհ. իսկ ոստիկանապետը տեղում դոփում է․ shamshyan.com

Օգոստոսի 3-ին հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Մասիս քաղաքում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 21:50-ի սահմաններում «Մասիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել (մինչդեռ շատ ոստիկանական բաժիններում ոչ թե հիվանդանոցից է ահազանգ ստացվում, այլ օպերատիվ տեղեկություններով, ինչը նշանակում է, որ այդ բաժիններում համագործակցություն կա քաղաքացիների հետ, ովքեր վստահում են այդ բաժինների ոստիկաններին ու կատարված դեպքերի մասին ոստիկաններն իմանում են), մինչդեռ Մասիսի ոստիկանությունում կարծես թե առաջնորդվում են «ես չիմացա թե ինչպես» սկզբունքով:

Այդ օրը Մասիսի հիվանդանոցի բժիշկները հայտնել են, որ կանչով մեկնել են Խաչփառ գյուղի 6-րդ փողոց, որտեղ հարազատները հայտնել են, որ գազի պայթյունի հետևանքով մահացել է նույն գյուղի բնակիչ 41-ամյա Երվանդ Խ.-ն, ում մարմինը տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Բավականին ուշացումով դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մասիսի բաժնի հերթապահ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ և պարզվել է, որ ժամը 20:30-ի սահմաններում Երվանդ Խ.-ն իրենց տանը կից ավտոտնակում իր կողմից շահագործվող «GAZ 2410» մակնիշի ավտոմեքենայի ընթացամասերի վերանորոգման աշխատանքներ իրականացնելու ժամանակ գազի «ֆարսունկա» (բալոնչիկով) տաքացրել է ավտոմեքենայի առջևի ձախ ընթացամասը, ինչի հետևանքով առաջացել է պայթյուն և Երվանդ Խ.-ն տեղում մահացել է:

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ