Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 23:07 05-08-2025

Փաշինյանն ու կինը 10 րոպե էլ չեն կարողանա ապրել մեր էս դաժան կյանքով. գյումրեցի

64-ամյա Ալլա Խռոյանը նախքան զրույցը ցույց է տալիս այն տնակը, որտեղ ապրում է իր 4 հոգանոց ընտանիքը։ Տնակում անգամ կենցաղային տարրական պայմաններ չկան։

Տիկին Ալլան ասում է` ամեն տարի հույսով սպասել են, որ տանիք կունենան։ Տնակը 2 տարվա համար էր նախատեսված, բայց 37 տարի ձգձգվում է։ Գյումրին տնակներից ազատելու վերաբերյալ բոլոր իշխանությունները խոսել են, նշել ժամկետներ, բայց մինչև օրս Գյումրին տնակներից չի ազատվում։

«Կարիճների ու օձերի հետ կապրինք։ Սանհանգույց չկա, լողանալու պայմաններ չկան, երեխեքին տաշտերի մեջ ենք լողացնում...ջուրը էս մի քանի շաբաթ է, որ քաշել են։ Փաշինյանն ու կինը 10 րոպե էլ չեն կարողանա ապրել մեր էս դաժան կյանքով»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է կինը։

Ընտանիքի միակ եկամուտը ընտանեկան նպաստն է։ 64-ամյա կինը սրտնեղում է, որ ոչ մի տեղ չի կարող աշխատել։ Ասում է` հավաքարար աշխատելու համար էլ են բարետես արտաքին ուզում։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում