Ավելին 1 տարի առաջ - 16:49 05-08-2025

Տղամարդը արհեստական բանականության հետ է ամուսնացել

Տոկիոյից 38-ամյա Ակիհիկո Կոնդոն պաշտոնապես ամուսնացել է վիրտուալ փոփ աստղ Հացունե Միկուի հետ, որը գործում է արհեստական ինտելեկտի հիման վրա։ Նա կազմակերպել է հարսանեկան արարողություն և նույնիսկ ստացել է ամուսնության վկայական՝ ճանաչված Gatebox ընկերության կողմից, որը հոլոգրաֆիկ տեխնոլոգիայի ստեղծողն է։

Կոնդոն ամենօրյա շփում է պահպանում իր «կնոջ» հետ հատուկ սարքի միջոցով, որը թույլ է տալիս վիրտուալ հոլոգրամին խոսել, արձագանքել զգացմունքային մակարդակում և ձևավորել սոցիալական փոխազդեցության իմիտացիա։

Նման տեխնոլոգիական «ամուսնություններ» ունեն չորս հազարից ավելի ճապոնացիներ։
Մասնագետներն այս երևույթը կապում են Ճապոնիայում տարածվող ֆիկտոսեքսուալության շարժման հետ, որն ընդգրկում է ռոմանտիկ կապերը ոչ իրական, թվային էակների հետ։ Այս շարժումը վերջին տարիներին նաև համաշխարհային ուշադրության է արժանացել։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ