Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:45 02-08-2025

Եղեգնուտցիները զավակների կարոտն առնում են հայրենի գյուղից

Վանաձորից մոտ 20 կիլոմետր հեռավորություն ունի Եղեգնուտ գյուղը, որ Փամբակ գետի աջ ափին է տեղակայված, խիտ ու կանաչ անտառների մեջ: Եղեգնուտը փոքր համայնք չէ, մոտ 1000 մշտական բնակիչ ունի ու քանի որ երեք կողմից շրջապատված է անտառներով, տարիներ շարունակ մարդկանց եկամտի հիմնական աղբյուրը եղել է հենց անտառի վառելափայտը:

Արդեն մի քանի տարի է՝ ապօրինի ծառահատումներն ու վառելափայտի վաճառքի արգելքները խիստ են, եղեգնուտցիներն էլ այս գործով այլեւս չեն զբաղվում: Համայնքի բնակչությունը հիմնականում զբաղվում է կարտոֆիլի, կաղամբի և այլ բանջարեղենների արտադրությամբ, սակայն անասնապահությունը գյուղացիների հիմնական եկամտի աղբյուրն է։ Վերջին տարիներին նկատելի է մեղվաբուծության առաջընթացը: Սակայն այս գործով զբաղվում են հիմնականում ավագ սերնդի ներկայացուցիչները, իսկ երիտասարդները նախընտրում են աշխատանք փնտրել մեծ քաղաքներում:

Եղեգնուտցի Վալերիկ եւ Սուրյա Ղազարյանների երեխաներն էլ արտերկրում են ապրում, նրանք էլ կարոտում են թոռներին ու երկու երեխաներին ու իրենց կարոտն առնում գյուղից՝ որտեղ նրանք մեծացել են:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում