Ներքին 1 տարի առաջ - 15:40 01-08-2025

Հայաստանի պաղեստինյան ակտիվությունը ընդամենը ծաղր է հայ ժողովրդի նկատմամբ. Կարպիս Փաշոյան

Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մի քանի ճշգրտում Պաղեստի մշակութային ժառանգության պահպանման և Հայաստանի աննախադեպ ակտիվության մասին։

Մի կողմ թողնենք այս ամենում Ֆրանսիայի երևացող և Թուրքիայի չերևացող հետքերը։ Ընդհանուր առմամբ ես կողմ եմ, որ իմ պետությունը քաղաքական ու մարդասիրական ակտիվ դիրքորոշում ունենա Մերձավոր Արևելքում ճնշված ժողովուրդների իրավունքների պաշտպանության գործում։ Եւ խոսքը միայն պաղեստինցիների մասին չէ։

Հայերն ու վրացիները Քրիստոնյա արևելքում միակ ժողովուրդն են, որ պետություն ունեն։ Այս առումով Հայաստանը չի կարող անտարբեր լինել նաև Մերձավոր Արևելքի հալածված քրիստոնեական ժողովուրդների և կրոնաէթնիկական համայնքների նկատմամբ։ Խոսքը բնականաբար քաղաքական ներգրավվածության մասին չէ, այլ հումանիստական կեցվածքի։

Այս ամենը իհարկե տրամաբանական կլիներ, եթե Հայաստանում հաստատված չլիներ այնպիսի մի ռեժիմ, որի ակտիվ մասնակցությամբ հայաթափվեց Արցախը։ Ռեժիմ, որը թքած ունի Արցախի հայկական մշակութային շերտի անդառնալի ոչնչացման վրա։ Ռեժիմ, որն իր լկտի ու ցինիկ պրոպագանդայով, սոցիալական չնչին աջակցություններով հալածում ու նվաստացնում է արցախցիներին։ Ռեժիմ, որը ուրացել է իր ռազմագերիներին։ Ռեժիմ, որը Հայաստանի օկուպացված տարածքների մասին մտածելու փոխարեն, Մակրոնին և էրդողանին հաճոյանալու համար Պաղեստին պետություն է կերտում։

Այս համատեքստում Հայաստանի պաղեստինյան ակտիվությունը ընդամենը ծաղր է հայ ժողովրդի նկատմամբ»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ