Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 21:29 31-07-2025

Աշխատանք ու պայմաններ չլինելու պատճառով սահմանամերձ Մեղրաշատը դատարկվում է

Սահմանամերձ Մեղրաշատ (նախկին անվանումը՝ Ղարամահմեդ), գյուղը 20 կմ է հեռու Գյումրիից։ Շիրակի մարզի մյուս գյուղերի նման այս գյուղը ևս առանձնանում է իր խնդիրներով։

Գյուղում ենթակառուցվածքները այնքան վատն են, որ տաքսու վարորդները դժվարությամբ են սպասարկում այստեղ։ Գյուղում տրանսպորտ կա, բայց ոչ բոլոր ժամերին և մինչև 17։00-ն։ Գյուղը, չնայած որ գազաֆիկացված է, բայց մարդիկ շարունակում են տները ջեռուցել ավանդական տարբերակով` գոմաղբով։

Ժամանակին մարդաշատ այս գյուղը հիմա դատարկվում է։ Պատճառները տարբեր են. գյուղացիներն ասում են, որ աշխատանք չկա, ինչով էլ զվաղվես, էլ ձեռնտու չէ։ Շատերն այն կարծիքին են, որ միտումնավոր դատարկում են գյուղը, բայց թե ինչ նպատակով, գյուղում այս մասին չեն խոսում` վախենում են։

Սահմանամերձ Մեղրաշատում խմելու ջուրը ևս խնդիր է, ջրից մարդկանց մոտ փորացավ է առաջանում։ Շատերը գյուղից գնացել են հենց աշխատանք և պայմաններ չունենալու պատճառով։

Oragir.News-ի տեսախցիկը ֆիքսել է սահմանամերձ գյուղի դատարկված տներն ու գյուղի ոչ բարվոք փողոցները։

Տեսանյութ:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում