Ներքին 1 տարի առաջ - 14:35 31-07-2025

ՀՈԱԿ-ը հատեց այս չքնաղ հացենին․ ծառ հատելը Երևանում պետք է արգելվի. Քրիստինա Վարդանյան

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրել. «Այսօր առավոտյան ՀՈԱԿ-ը հատեց այս չքնաղ հացենին՝ կանաչ, գեղեցիկ ծառ էր։ Ամեն կոր ծառ չեն հատում, առավել ևս Երևանի նման ջերմային կղզու վերածված քաղաքում, որտեղ մարդիկ խեղդամահ են լինում։ Խնդրեմ, նկարում երկու մոտեցում է՝ բիոֆիլ և բիոֆոբ:

Ի՞նչ կանեի ես.
սաղարթը մի փոքր կթեթևանցնեի (20% չափով),
կհեռացնեի չորացած հատվածը, տակից ամրան կտեղադրեի, որ հացենին ապրեր և իր տեսքով կրթեր հանրությանը, որ ամեն կյանք արժանի է հարգանքի։ Նման կորությամբ ծառը նույնիսկ տապալվելուց վտանգ չէր առաջացնի, քանզի սաղարթի վրա էր պառկելու։
Ծառ հատելը Երևանում պետք է արգելվի՝ բնակչության կյանքի սպառնալիքներից ելնելով»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում