Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ) Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24news.am «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 18:22 30-07-2025

Ամեն րոպե կարող է եղանակային անոմալ պայմանները նպաստեն Սևանա լճի ջրի անկմանը․ բնապահպան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի ներկայացրած մշտադիտարկումները ցույց են տալիս, որ առկա է Սևանա լճի մակարդակի իջեցում։ Թեպետ դա այնքան էլ շոշափելի չէ, սակայն ամենօրյա ցածր ցուցանիշները, հատկապես այս շոգ եղանակին, այնքան էլ դրական պատկեր չեն արտացոլում։

Մասնագետները նշում են, որ Սևանա լճի մակարդակի իջեցումն առաջին հերթին կապված է ջրի բացթողումների, ինչպես նաև կլիմայական առանձնահատկությունների հետ։ Փոքր չէ նաև բարձր ջերմաստիճանի գործոնը։

Հանրապետությունում բարձր ջերմաստիճանի պահպանման դեպքում, բնականաբար, լճի ջրի ջերմաստիճանը ևս կարող է բարձրանալ, ինչն էլ իր բացասական ազդեցությունը կթողնի լճի, ջրի որակի, ձկնապաշարների աճի վրա։

Օրինակ՝ այսօր՝ 08։00-ի դրությամբ, Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում նախորդ օրերի համեմատ ավելի բարձր է եղել՝ 20.3 աստիճան: Վերջին մեկ շաբաթվա (հուլիսի 21-27-ը) մոնիթորինգի տվյալներով, Սևանա լճի մակարդակն իջել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.63 մ։



Սևանա լճից բացթողնված ջրի ծավալը, ըստ Հրազդան ՀԷԿ-ի ուղղաթեք ջրանցքի Գեղամավան դիտակետի, հուլիսի 21-27-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում կազմել է 16.370 մլն.մ³, իսկ ընդհանուր գումարային բացթողումը՝ հունիսի 6-ից հուլիսի 27-ը ներառյալ՝ 97.615 մլն.մ³:

Oragir.News-ի հետ զրույցում բնապահպան Սիլվա Ադամյանը նշեց, որ լճի մակարդակի անկումը հիմնականում պայմանավորված է անոմալ շոգ եղանակով և լճից բաց թողնված ջրի ծավալով։

«Բացթողումներն այնքան էլ շատ չեն, բայց քանի որ մենք գյուղատնտեսական խնդիրներ ունենք, ապա սեզոնային աշխատանքներով պայմանավորված՝ պարտադիր բնութ են կրում»,- ասաց բնապահպանը՝ կանխատեսելով, որ աշնանն արդեն ջրի մակարդակի բարձրացում կնկատենք։

Եղանակային բարձր ջերմաստիճանի դեպքում ի՞նչ խդիրներ կարող են առաջանալ՝ հարցին, տիկին Ադամյանը պատասխանեց․ «Երբ ջրի ջերմաստիճանը բարձր է, ծաղկման խնդիր է սկսվում, ձկնապաշարների քանակն է սկսում քչանալ։ Էդ դեպքում մենք ունենում ենք լուրջ խնդիրներ, ինչպես տեղի ունեցավ նախանցած տարի։ Դա բնական երևույթ է, և մենք դրանից ապահովագրված չենք։ Ասել, թե հիմա Սևանա լճի հետ կապված ոչ մի խնդիր չունենք, կամ՝ իդեալական վիճակում է այն, սխալ կլինի, հատկապես, որ ամեն րոպե, ամեն վայրկայն կարող է եղանակային անոմալ պայմանները նպաստեն ջրի անկմանը»։