Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 10:15 28-07-2025

Դժբախտ դեպքից հետո Ալավերդու Էնգելս թաղամասի 4-րդ շենքի բնակիչները վախենում են պատշգամբ դուրս գալուց

Ալավերդի քաղաքի Էնգելս թաղամասի շենքերից մեկի 2-րդ հարկի բնակարաններից մեկում տեղի ունեցած պատշգամբի փլուզման հետեւանքով 48-ամյա Արթուր Լորսաբյանը մահացել է: Հուլիսի 26-ի կեսգիշերին նրա բնակարանի պատշգամբի ճաղավանդակը մասամբ պոկվել է և նա ընկել է ներքեւ: Ըստ տեղեկությունների՝ նա շտապօգնության մեքենայում՝ մայրաքաղաքի բժշկական կենտրոններից մեկը տեղափոխվելու ճանապարհին է մահացել:

Էնգելս թաղամասի 4-րդ շենքի բնակիչները տեսախցիկի առջեւ խոսել չցանկացան, սական իրենց մտահոգությունները հայտնեցին այն մասին, որ շենքի գրեթ բոլոր պատշգամբները վթարային վիճակում են: Շենքում կան բնակարններ, որոնց բնակիչները տարիներով բացակայում են, իսկ քանի որ պատշգամբները չեն վերանորոգվել, վտանգ են կախված յուրաքանչյուր բնակչի ու բակում խաղացող երեխաների գլխին:

«Սաղ բալկոնները քանդվում են, արդեն վախենում ենք, չենք թողնում փոքր էրեխեքը շենքի տակ խաղան»,- ասաց բնակիչներից մեկը, որը սակայն տեսախցիկի առջեւ երեւալուց հրաժարվեց:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ