Ներքին Հարցում 1 տարի առաջ - 18:00 26-07-2025

Խաղաղ պայմաններում մահացած զինվորի համար ոչ ոք չի պատժվի․ հարցում

Խաղաղ պայմաններում հերթական զինվորն է մահացել։

24News-ի տեղեկությունների համաձայն՝ Սյունիքի մարզում ԱԱԾ սահմանապահ զորքերի մահացած ժամկետային զինծառայողը Մովսես Պողոսյանն է` 18 տարեկան:

Հիշեցնենք, որ գրել էինք` երեկ 24News-ի տեղեկությունների համաձայն` Սյունիքի մարզում ողբերգական դեպք է տեղի ունեցել: Դավիթ Բեկ գյուղում ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել` համածառայակցի հետ ունեցած միջադեպի հետևանքով:

Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ զինվորն ինքն իրեն է կրակել:

Ավելի ուշ ՔԿ-ն հաստատեց մեր տեղեկությունը, հայտնելով, որ Սյունիքում ԱԱԾ սահմանապահ զորքերի պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Oragir.News-ն այսօր շրջեց մայրաքաղաքի փողոցներում և քաղաքացիներից փորձեց հետաքրքրվել՝ ո՞վ կպատժվի այս հերթական ողբերգական դեպքի համար։

«Խաղաղ պայմաններում մահացած զինվորի համար ոչ ոք չի պատժվի»,- պատասխանեց հարցվածներից մեկը։

Մեկ այլ անցորդի կարծիքով՝ ողբերգական դեպքի համար պատասխան պետք է տա հրամանատարությունը։

«Բանակում անարդարությունները շատ են»,- նկատեց մեկ այլ քաղաքացի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին