Արտաքին 1 տարի առաջ - 22:42 24-07-2025

2100-ին Թուրքիայի բնակչությունը կարող է նվազել մինչև 25 միլիոնի

Թուրքիայի ընտանիքի և սոցիալական ծառայությունների նախարար Մահինուր Օզդեմիր Գյոքթաշը հայտարարել է, որ երկրում ծնելիության ցուցանիշը պատմական անկում է ապրում:
Նախարարը զուգահեռ նշում է, որ «Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի» (TÜİK) ցածր հավանականության կանխատեսմամբ՝ 2100 թվականին երկրի բնակչությունը կկազմի 54 միլիոն մարդ, իսկ ՄԱԿ-ի ցածր հավանականության սցենարի համաձայն՝ այդ թիվը կարող է նվազել մինչև 38 միլիոնի։

Այս մասին գրում է «Էրմենիհաբերը»։

Վերջինս չի բացառել նաև ՄԱԿ-ի մեկ այլ՝ ավելի ցածր հավանականության սցենարը, ըստ որի, բնակչության թիվը նույնիսկ կարող է հասնել մինչև 25 միլիոնի:

«Ծնելիության միջին գործակիցը կազմում է 1․48, ինչը մեր պատմության մեջ ամենացածրն է: Բնակչության վերարտադրության համար անհրաժեշտ նվազագույնը 2․1 գործակից»,-ասում է Գյոքթաշը:

Նրա խոսքով, եթե 2014 թվականին այդ շեմից ցածր էին 52 նահանգ, ապա այժմ դրանց թիվը 71-ն է:

Նախարարի բնորոշմամբ՝ այս ներկայումս Թուրքիայի բնակչության 88 տոկոսը բնակվում է այնպիսի քաղաքներում, որոնք չեն կարող ապահովել բնակչության վերարտադրումը:

Այս ամենին զուգահեռ նշվում է նաև, որ բնակչության տարեկան աճի տեմպը ևս նվազել է. եթե 2021-ին այն 12.7 պրոմիլ էր, ապա 2022-ին կազմել էր 7.1, իսկ արդեն 2024-ին՝ 3.4 պրոմիլ:

Նախարար Գյոքթաշն ահազանգում է, որ իրավիճակի պահպանման պարագայում առաջիկա 5 տարում նախակրթարաններ հաճախող երեխաների թիվը կկրճատվի մոտ 900 հազարով։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին