Գորիսում ձյան հետևանքով բազմաթիվ ծառեր են կnտրվել․ քաղաքի մի հատվածում հոսանքազրկում է Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 15:58 23-07-2025

Ի՞նչ կարող է լինել, եթե Հայաստանը չկատարի միջազգային արբիտրաժի որոշումը՝ ՀԷՑ–ի մասով

Ստոկհոլմյան արբիտրաժի կամ ընդհանուր առմամբ որևէ միջազգային արբիտրաժային դատարանի վճիռ չկատարելու դեպքում կան մի քանի իրավական և գործնական հետևանքներ ու մեխանիզմներ վճիռը պարտադրելու համար։ Այս մասին Տելեգրամի իր էջում գրել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Ստոկհոլմյան արբիտրաժը գործում է որպես անկախ արբիտրաժային հաստատություն, որի որոշումները համարվում են իրավական ուժ ունեցող, ինչպես ազգային դատարանների վճիռները։

Ստոկհոլմյան արբիտրաժի վճիռներն, ըստ միջազգային իրավունքի, ենթակա են պարտադիր կատարման՝ Նյու Յորքի կոնվենցիայի (1958) հիմքով, որին անդամակցում են ավելի քան 170 պետություններ, այդ թվում` Հայաստանը։

Եթե պատասխանողը չի կատարում վճիռը՝

Հակառակ կողմը կարող է դիմել այն պետության դատարաններին, որտեղ գտնվում են պատասխանողի ակտիվները (գույքը), և պահանջել կատարողական վարույթ։

Ինչպես կարելի է ստիպել կատարում միջազգային արբիտրաժային վճիռը։

Նյու Յորքի կոնվենցիայի մեխանիզմով.

Եթե պատասխանողի ակտիվները կան որևէ կոնվենցիային միացած պետությունում՝

Դիմում է ներկայացվում տվյալ երկրի դատարան՝ վճիռը ճանաչելու և կատարել տալու։

Դիմում նոր արբիտրաժային հայցով՝ վնասների փոխհատուցման համար

Եթե որոշումը չկատարվի՝ կարելի է նոր դատական/արբիտրաժային գործընթաց սկսել՝ պահանջելով լրացուցիչ վնասներ վճիռը չկատարելու հիմքով։

Օրինակ

Ռուսաստանի դեմ մի քանի գործերով, միջազգային ընկերություններ վճիռը ի կատար չեն հասցրել Ռուսաստանի տարածքում, սակայն հաջողությամբ կիրառել են Նյու Յորքի կոնվենցիան՝ Ռուսաստանից դուրս գտնվող ակտիվների նկատմամբ»։