Ներքին Միտք 1 տարի առաջ - 22:37 21-07-2025

Թուրքիայում ոտաբոբիկ մզկիթ մտնողը ոստիկաններին ու «Ալֆա» ջոկատին ուղարկում է Վեհարան. Գառնիկ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է.

2019 թվականին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից Փաշինյանը բացականչում էր՝ Արցախը Հայաստան է և վերջ։ Օրերս նույն վայրից Ադրբեջանի նախագահը սպառնում էր Հայաստանին, որ ադրբեջանական բեռները և Ադրբեջանի քաղաքացիները չպետք է հայ սահմանապահների երեսը տեսնեն, և որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շուրջ գործընթացն արգելափակելու պարագայում մեր պետությունը կհայտնվի ոչ միայն տրանսպորտային, այլև քաղաքական մեկուսացման մեջ։

Մեզ այս իրավիճակին հասցնողը շարունակում է խոնարհվել Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների առաջ՝ բերելով նորանոր կորստաբեր զիջումներ։ Ալիևի՝ ամենօրյա դարձած ծաղրին չհակադարձող այս անձնավորությունը միայն ի զորու է ճնշումներ բանեցնելու սեփական քաղաքացիների նկատմամբ։

Հոգևոր դասի բարեվարքությունը քննելու քողի տակ այս կեղծ հավատացյալը ցանկանում է հեղինակազրկել ՀՀ-ում ամենաբարձր վարկանիշն ու վստահությունը վայելող կառույցը՝ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին։
Եվ որքան ավելանում են Ալիևի ու Էրդողանի պահանջները, այնքան ուժգնացնում է հակաեկեղեցական հիստերիան՝ սպասելով թշնամու հերթական գովասանքին։

Խոսում է խոստումնազանցության մասին, մինչդեռ ինքն է ամեն օր դրժում իր երբևէ տված խոստումները։
Թուրքիայում ոտաբոբիկ մզկիթ մտնողը ոստիկաններին ու «Ալֆա» ջոկատին ուղարկում է Վեհարան։
Սույն անձը չունենալով կարմիր գծեր՝ պատրաստ է ամեն տեսակի հակաբարոյական և հակասահմանադրական գործողության։

Լիահույս եմ, որ մեր հայրենակիցները շատ լավ գիտակցում են այս արշավի իրական նպատակը, չեն տրվում կեղծ օրակարգերին, և անհրաժեշտության դեպքում կանգնելու են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողքին՝ իրենց ներկայությամբ պաշտպանելու հայոց հոգևոր կենտրոնը։



Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ