Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 20:00 18-07-2025

Արձանի հեղինակը ո՛չ լսել է, ո՛չ էլ ճանաչում է Շառլ Ազնավուրին․ նա այսքան խեղճ չի եղել․ հարցում

Երևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում այսօր բացվել է Հայաստանի ազգային հերոս, Ֆրանսիայի Պատվո լեգիոնի շքանշանակիր, աշխարհահռչակ շանսոնյե, բանաստեղծ, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի արձանը՝ «Լա Բոհեմ» անվանումով: Ողջույնի խոսքով հանդես են եկել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Շառլ Ազնավուրի որդին՝ «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրը, «Լա Բոհեմ» արձանի հեղինակ Դավիթ Մինասյանը:

Գաղտնիք չէ, որ արձանի մասին հանրության արձագանքը միանշանակ չէր։ Ուստի թեմայի վերաբերյալ զրուցեցինք քանդակագործ Հայկ Թոքմաջյան հետ։

Oragir.News-ը այսօր շրջեց մայրաքաղաքով և անցքորդներից հետաքրքրվեց՝ արդյոք հավանո՞ւմ են Ազնավուրի արձանը, թե՞ ոչ։

«Այստեղ Ազնավուր չկա։ Արձանի հեղինակը ո՛չ լսել է, ո՛չ էլ ճանաչում է Ազնավուրին։ Նա այսքան խեղճ չի եղել»,- ասաց մի քաղաքացի։

Մեկ այլ անցորդ էլ նկատեց, որ արձանի պատվանդանը բարձր է։ Մի տղամարդ էլ կարծում էր, թե արձանի ձեռքում գտնվող թաշկինակը սպիտակ սրբիչ է, և այն դրել են քաղաքացիները։

«Ոտքերը երկար են։ Շառլ Ազնավուրը բեմի վրա շատ կարճ էր երևում»,- պատասխանեց հարցվածներից մեկը։

Լեզվաբան Նարինե Դիլբարյանն էլ իր խոսքում նշեց, որ արձանը գրոտեսկային էր։ «Իմ երազած արձանը չէր։ Ովքեր սիրում են գրոտեսկային ու ագրեսիվ արձաններ, նրանց տրամադրությունն այս արձանից կբարձրանա»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները