Արտաքին Խոսք 1 տարի առաջ - 21:42 17-07-2025

Պեսկովն ափսոսանք է հայտնել, չի սպառնացել. քաղաքագետ

«Պեսկովի խոսքը բավական հավասարակշռված է։ Ես գտնում եմ, որ Մոսկվայում քիչ-քիչ, գոնե ամենաբարձր մակարդակում հասկանում են, որ չպետք է խառնվեն Հայաստանի ինքնիշխան որոշումներին, թեև դեռ հույս ունեն, որ կկարողանան վերականգնել նախկինի նման հարաբերությունները, երբ Մոսկվան որոշումներ էր կայացնում Հայաստանի կողմից տարբեր ուղղություններով քաղաքականություն իրականացնելու վերաբերյալ։

Բայց քայլ առ քայլ Հայաստանը ցույց է տալիս, որ որոշումներն այլևս կայացնում է Երևանում և ոչ թե Մոսկվայում, ինչը ռուսական բոլոր շրջանակների համար ցանկալի չէ, սակայն որևէ էական բան փոփոխելու հնարավորություն նրանք չունեն»,- ասաց քաղաքական վերլուծաբան Ռոբերտ Ղևոնդյանը, Oragir.News-ի խնդրանքով մեկնաբանելով Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովի հայտարարությունը, թե՝ «Երևանը կարծում է, թե վարում է բազմավեկտոր քաղաքականություն»։

Վերլուծաբանի կարծիքով՝ այս արտահայտությունը ավելի շատ ափսոսանքի է նման, քան սպառնալիքի։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները
14:20 Ուժեղ կարկուտ՝ Արթիկում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
12:59 Ընդդիմությանը կփորձենք համոզել, որ Սահմանադրության փոփոխությունը կարևոր է, եթե չստացվեց՝ կարող է գնանք արտահերթ ընտրությունների. Փաշինյան

Ձեզ գուցե հետաքրքրի