Արտաքին 1 տարի առաջ - 19:46 15-07-2025

Քննարկվել է զինաթափված քուրդ գրոհայիններին թուրքական բանակ զորակոչելու հարցը

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունը» (AKP-ԱԶԿ) Անկարայի Քըզըլջահամամ շրջանում անցկացված եռօրյա ճամբարում քննարկել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հետագա զարգացումը:

Քննարկումների ընթացքում Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերն անդրադարձել է զորակոչի տարիք ունեցող ՔԲԿ-ականների հնարավոր զինվորական ծառայության վերաբերյալ հարցին:

«Եթե Թուրքիայի Հանրապետության քաղաքացին հասել է զորակոչի տարիքին և չի մասնակցել որևէ կազմակերպության անդամների որևէ գործողության, ինչպես նաև չի անցել զինվորական ծառայության, անպայման կզորակոչվի:

Մինչ օրս մեր քուրդ եղբայրները զինվորական ծառայություն են իրականացրել առանց ոչևէ խնդիր: Այստեղ խնդիր չի առաջացել»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ հուլիսի 11-ին թուրքական զանգվածային լրատվամիջոցները համատարած հեռարձակում էին ՔԲԿ անդամների զենքերի հանձնման գործընթացը:

Թուրքական մամուլի հրապարակումներում «պատմական» որակվող գործընթացը մեկնարկել էր Իրաքի հյուսիսում գտնվող Սուլեյմանիե նահանգում: Զուգահեռ նշվում էր նաև, որ զենքերը վայր դնելու գործընթացին ներկա են ՔԲԿ-ի 2 ղեկավար անձ:

Ermenihaber

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին