Ներքին 1 տարի առաջ - 17:30 14-07-2025

Կոտայքում բախվել են «Range Rover»-ն ու հեղուկ գազ տեղափոխող «ԶԻԼ» ավտոցիստեռնը. կան վիրավորներ. shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 35 կմ հատվածում բախվել են «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և հեղուկ գազ տեղափոխող «ԶԻԼ» մակնիշի ավտոցիստեռնը:

Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արմեդ» բժշկական կենտրոն, 1 հոգու էլ «Չարենցավան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից տեղում բուժօգնություն է ստացել, վերջինը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և վիրավորներից մեկին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Բախման հետևանքով «Range Rover»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին, իսկ «ԶԻԼ»-ի 2 անվահեծանները կոտրվել են:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ