Ներքին Խոսք 1 տարի առաջ - 17:00 14-07-2025

Խնդիրը միայն հայերը չեն․ ԱՄՆ այսօրվա քաղաքականությունը շատ կտրուկ է

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հերթական հաղորդագրությունն է տարածել՝ նշելով․ «Մենք շարունակաբար հետևում ենք, որ վիզա ունեցող անձինք թույլ չտան ԱՄՆ օրենքների ու ներգաղթային նորմերի խախտումներ, իսկ խախտման դեպքում նրանց սպասում է վիզայի չեղարկում և արտաքսում»: Ինչո՞ւ է ԱՄՆ դեսպանատունը պարբերաբար ՀՀ քաղաքացիների արտաքսման վերաբերյալ հաղորդագրություններ տարծում, ինչպե՞ս դա կարող է անդրադառնալ հայ-ամերիկյան հարաբերությունների վրա։ Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը Oragir.News -ի հետ զրույցում խնդիրը կապեց ԱՄՆ նախագահ Թրամփի քաղաքականության հետ: «Ոնց հասկանում եք, ԱՄՆ այսօրվա իշխանությունների քաղաքականությունը շատ կտրուկ է և վերաբերում է ոչ միայն հայերին, Հայաստանին, այլև՝ ամբողջ աշխարհին։ Ես չեմ կապի դա Հայաստանի հետ հարաբերությունների վատթարացման հետ, ու չէի կապի միայն Հայաստանի հետ։ Սա մի ծրագիր է, որը փորձում են իրականացնել։ Շարունակական կլինի, թե չէ՝ այս պահին դեռ հասկանալի չէ։ Հույս ունեմ, որ ինչ-որ էտապում բոլոր այն գործընթացները, որոնք կապ ունեն մարդու իրավունքների խախտումների հետ Միացյալ Նահանգներում, կդադարեցվեն»,- ասաց իրավապաշտպանը։ Նինա Կարապետյանցը նաև նկատեց, որ նույն տրամաբանությամբ՝ ՌԴ-ն էլ է պարբերաբար որոշումներ ընդունում ու գործողություններ իրականացնում, որոնցով սահմանափակվում են ՀՀ քաղաքացիների իրավունքները։ «Եվ եթե կա մարդու իրավունքի խախտում, անշուշտ, դա դատապարտելի է»,- ընդգծեց իրավապաշտպանը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները
14:20 Ուժեղ կարկուտ՝ Արթիկում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
12:59 Ընդդիմությանը կփորձենք համոզել, որ Սահմանադրության փոփոխությունը կարևոր է, եթե չստացվեց՝ կարող է գնանք արտահերթ ընտրությունների. Փաշինյան