Ներքին Խոսք 1 տարի առաջ - 15:30 14-07-2025

Բրյուսելում Նիկոլ Փաշինյանին բարյացկամ ընդունելություն է սպասվում․ Արման Մելիքյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հուլիսի 14-ին, աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել: Ինչպիսի՞ վերաբերմունքի կարժանանա նա Եվրոպայում՝ Արևմուտքի հույսերը շատ առումներով չարդարացնելու, Մայիսի 9-ին Մոսկվա գնալու, Հայաստանում ժողովրդավարության բարեփոխումներ չիրականացնելու հետ կապված:

«Վարչապետ Փաշինյանին Բրյուսելում կընդունեն ԵՄ և ՆԱՏՕ-ի քաղաքական օրակարգերին նրա գործունեության արդյունքների համապատասխան լինելու կամ չլինելու գնահատականի հիման վրա։ Այդ առումով նրա Մոսկվա գնալը երկրորդական է Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված նրա գործողությունների համեմատ։ Այսինքն, Վարչապետ Փաշինյանին, հավանաբար, միանգամայն բարյացկամ ընդունելություն է սպասում Բրյուսելում»,- Oragir.News -ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը։

Հարցին, թե կա տեսակետ, որ Արևմուտքում Փաշինյանին չեն վստահում, քանի որ նա չի արդարացրել Արևմուտքի սպասելիքները՝ կապված ՌԴ-ից ՀՀ-ն կտրելու վերաբերյալ տված խոստումների հետ. Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ երկիր, ռուսական ռազմակայանն էլ համալրվում է: Այս իրավիճակում ի՞նչ կարելի է սպասել բրյուսելյան հանդիպումներից։

«Արևմտյան գործընկերների համար առաջնայինն այն է, թե ինչ է Փաշինյանն անում Հայաստանի տարածքում։ Եվ այդ տեսանկյունից՝ ԵՄ դիտորդների մուտքը ՀՀ տարածք և ՀԱՊԿ նույնատիպ առաքելության վերաբերյալ առաջարկի մերժումը, ինչը նաև զուգորդվել է ՀՀ կողմից ՀԱՊԿ-ում գործունեության սառեցման հետ, գործնական տեսանկյունից ավելի կարևոր են, քան Փաշինյանի Մոսկվա գնալը։ Մյուս կողմից՝ ԵՄ քաղաքական վերնախավի համար հասկանալի է, որ Փաշինյանի կողմից Ռուսաստանի նկատմամբ ավելի կտրուկ և կոշտ գործողությունների դիմելը կարող է խիստ ռիսկային համարել, առավել ևս, որ Արևմուտքից համարժեք աջակցության երաշխիքներ դժվար թե տրվեն»,- պատասխանեց Արման Մելիքյանը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները
14:20 Ուժեղ կարկուտ՝ Արթիկում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
12:59 Ընդդիմությանը կփորձենք համոզել, որ Սահմանադրության փոփոխությունը կարևոր է, եթե չստացվեց՝ կարող է գնանք արտահերթ ընտրությունների. Փաշինյան