Հարցում 1 տարի առաջ - 20:30 12-07-2025

Դաժան մոտեցում է․ Աստված տա՝ ինչ-որ մեկն էլ իր հղի կնոջ նկատմամբ տենց վարվի․ հարցում

Դատարանը նախօրեին երեք ամսով կալանավորել է Լիանա Հարությունյանին: Ըստ «Դատալեքս»-ի նյութերի՝ Լիանա Հարությունյանը օժանդակել է «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանի ռեկտոր Վաղարշակ Մադոյանին և պրոռեկտոր Դավիթ Մադոյանին:
Նրանք էլ, ըստ մեղադրանքի, իրենց իշխանական կամ ծառայողական լիազորությունների օգտագործմամբ, Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի Գուրվինդեր Կումարի, քրեական վարույթով դեռևս չպարզված երկու հոգու հետ, շահադիտական դրդումներից ելնելով, նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, միմյանց գործողությունները փոխլրացնելով՝ կազմակերպել են Հնդկաստանի 16 քաղաքացիների անօրինական միգրացիան:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ կինը 3 ամսով կալանավորվել է, և այժմ իր 8 ամսական երեխայի հետ արդեն Աբովյանի բանտում է։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Բարոյակա՞ն է արդյոք, որ դատարանը 3 ամսով կալանավորել է 8 ամսական երեխա ունեցող կնոջը»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ տեղյակ չէ հանգամանքներին այդ պատճառով դժվարանում են հստակ պատասխանել, որոշներն էլ ասացին, որ դա շատ սխալ որոշում է։

«Իհարկե ոչ, շատ ջղայնացած եմ, շատ նեղվեցի էդ փաստից»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ տեղեկացված չէ, դրա համար չի կարող հստակ պատասխանել։

«Ինֆորմացիա չունեմ դրա համար չեմ կարող ասել՝ ճիշտ ա, թե չէ»,- նշեց նա։

«Բարոյական չի»,- պատասխանեց անցորդներից մեկը։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ դա ոչ իրավաչափ է։

«Դա ոչ իրավաչափ է ու շատ դաժան մոտեցում է։ Տա Աստված ինչ-որ մեկն էլ իր ա հղի կնոջ նկատմամբ տենց»,- ասաց նա։

«Սխալ են արել»,- պատասխանեց մեկ այլ հարցված։
օ
Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին

Ձեզ գուցե հետաքրքրի