Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ներքին 1 տարի առաջ - 16:41 07-07-2025

Քննչական կոմիտեն հերքել է Հովհաննես Խուդոյանին

Քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը հայտնել է.

««Սրբազան պայքար» անվանումը ստացած շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու հանգամանքի մասին վկայող փաստերը, այդ թվում՝ օրենքով սահմանված կարգով ձեռք բերված ձայնագրությունների համապատասխան հատվածները հրապարակվելուց հետո վարույթի առանձին մասնակիցներ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված իրենց իրավունքները քրեական վարույթի շրջանակներում իրացնելու փոխարեն, շարունակում են հանրային տեղեկատվական հարթակներում ապատեղեկատվություն տարածելու գործելաոճը՝ այդ կերպ ակնհայտորեն փորձելով ազդել հանրային տրամադրությունների կամ կարծիքի վրա։

Մասնավորապես՝ Վազգեն Գալստանյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն այսօր հրապարակում է արել դատարան քաղաքացիական հայցեր ներկայացնելու իր նոր «պլաններ»–ի մասին՝ դրանում, ի թիվս այլնի, հերթական անգամ պնդելով, թե իբր «ապացուցված է արդեն, որ Քննչական կոմիտեն կեղծել է ձայնագրությունները» և «կոնտեքստից կտրված է հանցագործներին մահապատժի ենթարկելու /գյուլլելու/ միտքը»: Ընդ որում՝ փաստաբանը մեջբերված մտքերը հնչեցնում է՝ սկզբունքորեն անհաղորդ լինելով ձայնագրություններ կեղծելու փաստը միանշանակ հերքող պարզաբանումներին:

Հանրային տիրույթում նմանօրինակ հայտարարությամբ հանդես գալը և միակողմանի դատողությունները շարունակաբար կրկնելը, թե իբր Քննչական կոմիտեն ապացույցներ՝ ձայնագրություններ է կեղծել, վկայում է ձայնագրությունների բովանդակության մասին ոչ միայն հանրությանը, այլ նաև քննիչին ասելիք չունենալու մասին: Միաժամանակ, վստահ ենք, որ ապացույցներ կեղծված լինելու մասին համոզմունք ունեցող իրավաբանը պետք է պատասխանատվություն ունենար և այդպիսի պնդումները հասարակության անդամներին անպատասխանատու կերպով հրամցնելու ապարդյուն փորձերի փոխարեն, հանցագործության մասին հաղորդում ներկայացներ՝ ստանձնելով նաև դրա իրավական հետևանքները:

Փաստում ենք, որ Հովհաննես Խուդոյանը կեղծ տեղեկատվություն տարածելով քողարկված նպատակ ունի Քննչական կոմիտեին ներքաշել այնպիսի դաշտ, որն ակնհայտորեն վերածվելու է դատավարական ընթացակարգերից դուրս երկխոսության՝ դրանով իսկ նպատակ հետապնդելով նսեմացնել քրեական վարույթով ձեռք բերված իր տեսակով եզակի և անփոխարինելի նշանակություն ունեցող ապացուցողական զանգվածը, որը ձեռք է բերվել բացառապես օրենքով սահմանված պատշաճ իրավական ընթացակարգերի շրջանակներում:

Այդուհանդերձ, հարգելով քրեական մեղադրանքից քաղաքացիաիրավական եղանակներով պաշտպանվելու մասին փաստաբանի որոշումը, կրկին պարզաբանում ենք, որ քրեական վարույթով ձեռք բերված ապացույցները հետազոտվում են օրենքով սահմանված դատավարական կարգով, իսկ սոցիալական ցանցերում դրանց ապացուցողական նշանակության նսեմացման մասին հայտարարությունները որևէ կերպ չեն կարող ազդել քրեական վարույթով այդ ապացույցների նշանակության վրա։

Ավելին, դատավարության մասնակիցները և հանրությունը հետագայում դատավարության ավելի ուշ փուլերում, այդ թվում նաև հրապարակային դատաքննությունների ընթացքում, հնարավորություն են ունենալու ոչ միայն ծանոթանալու ձայնագրությունների ամբողջական հատվածներին, այլև՝ մեղսագրված արարքները հաստատող այլ փաստական տվյալներին»։