Ներքին Միտք 1 տարի առաջ - 22:54 30-06-2025

Աշխարհում գոյություն ունի՞ ազգ, որ հայրենական տարածքները թշնամուն զիջելով՝ հասներ ինքնիշխանության կամ խաղաղության

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը գրում է․

«Աշխարհում գոյություն ունի՞ ազգ կամ ժողովուրդ, որ համաձայներ հայրենական տարածքները կամ ազգային հետաքրքրությունները թշնամուն զիջելով՝ հասներ ավելի ինքնիշխան ու ինքնաբավ պետականության, կամ էլ ասենք, խաղաղության… Ես չգիտեմ.. Եթե գիտեք, լուսավորեք նվաստիս…

Հ.գ.-Իսրայելա-իրանական ճակատում այսօր, կարծես, հրադադար է, բայց իրականության մեջ երկուսն էլ շարունակում են գործել ոչ այնքան հանուն խաղաղության, որքան իրենց ինքնիշխան և ինքնաբավ պետականության…

Հ.գ.գ.-Չնայած հազարամյակների պատմություն ունեցող ազգ ենք, բայցևայնպես, ոչ միայն անընդունակ ենք խուսափել նախկինում թույլ տրված սխալներից, այլև անկարող ենք ինչ-որ բան սովորել աշխարհից և, հատկապես, նրանցից, ովքեր մեր սխալներից օգտվելով, մեզ շարունակ պարտադրում են կատարել հերթական ճակատագրական սխալը…

Որտեղի՞ց մեզ այսքան ինքնակործան հակում… Չգիտեմ…»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար