Ներքին 1 տարի առաջ - 17:14 30-06-2025

Ֆասթ Բանկը հովանավորել է «Հուսո առագաստ» միջազգային փառատոնի հերթական միջոցառումը

Ֆասթ Բանկի հովանավորությամբ օրերս «Մետրո» թատրոնում կայացել է «Հուսո առագաստ» հեղինակային երգի 11-րդ միջազգային փառատոնի նախընտրական փուլը: Մասնագիտական ժյուրին 60 հայտերից ընտրել է 21 հեղինակ կատարողների, որոնցից 13-ն անցել են փառատոնի եզրափակիչ փուլ։

«Հուսո առագաստ» միջազգային փառատոնի ժյուրիի նախագահ, երգահան Էդուարդ Զորիկյանը տեղեկացրել է, որ փառատոնի եզրափակիչ փուլը տեղի է ունենալու հուլիսի 18-ից 20-ը Սևանում ․ «Այդ երեք օրվա ընթացքում կլինեն և՛ շփումներ, ծանոթություններ, վարպետաց դասեր՝ թե՛ ոկալի, թե՛ կիթառի։ Մի խոսքով, երեք օրն էլ շատ հագեցած է լինելու։ Երկու հիմնական համերգներ կլինեն, վերջին օրվա համերգը կլինի փառատոնի փակման գալա-համերգը», - ասել է նա:

«Հուսո առագաստ» հեղինակային երգի մասնակիցներից 23-ամյա Լիանան մասնագիտությամբ դաշնակահարուհի է, առաջին անգամ է մասնակցել «Հուսո առագաստ» հեղինակային երգի փառատոնին: Լիանան առաջիկայում նախատեսել է գրել շատ հեղինակային երգեր՝ ներկայանալով որպես հեղինակ-կատարող․ «Ակնկալիքները մեծ են, որովհետև արդեն իսկ ձեռք եմ բերել լավ ծանոթություն, ընկերներ: Հետոյի համար էլ, իհարկե, լավ փորձ է ինչ-որ բան սկսելու համար», - ասել է նա:

Ֆասթ Բանկն արդեն երրորդ տարին է աջակցում փառատոնի իրականացմանը և շարունակում է մնալ մշակութային նախաձեռնությունների կողքին։ Բանկի հովանավորությունը նպատակ ունի նպաստել մշակութային կյանքի ակտիվացմանը և ստեղծագործ միջավայրի զարգացմանը:

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև Բանկի հավելվածը։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար