Ներքին Միտք 1 տարի առաջ - 14:35 29-06-2025

Պայթեց ևս մի «առասպել»՝ եկեղեցու զանգերը հնչեցնելու միջոցով համաժողովրդական պայքար սկսելու սպասումը. իրանագետ

Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը.

Եթե չեք նկատել, ապա նշեմ, որ Հայաստանում պայթեց, ցավոք, ևս մի «առասպել»՝ եկեղեցու զանգերը հնչեցնելու միջոցով լայն մասնակցային համաժողովրդական պայքար սկսելու սպասումը։

Զանգերը հնչեցին, բայց, խոշոր հաշվով, ոչ մի արտառոց բան էլ տեղի չունեցավ, իսկ մինչ այդ պայթել էին «Արցախը հանձնողը մեկ օր անգամ չի կարող իշխանություն ունենալ Հայաստանում», ցավալիորեն, կրկին «առասպելը», որին, կարծում եմ՝ չհավատացող գրեթե ոչ ոք չկար և մի քանի այլ «առասպելներ»:

Այս, ըստ իս՝ խիստ ցավալի երևույթի պատճառներն ու ակունքները հասկանալու համար դեռևս անհրաժեշտ է համակողմանի հետազոտություն և վերլուծություն, սակայն գոնե մեկ պատճառ կարծես տեսանելի է նույնիսկ անզեն աչքով, և դա վերնախավերի հիմնահարցն է։

Խոսքը գնում է՝ որպես ամբողջություն, քաղաքական, հասարակական, մտավորական զինվորական և այլ վերնախավերի կամ վերնախավ համարվողների մասին, որոնք բացառությամբ մի շարք վառ և օրինակելի անհատների՝ ցույց տվեցին, որ իրենք ուղղակի ազնվական չեն։

Սխալ չընկալվի՝ ազնվական չեն, ոչ թե ծագումով և արյամբ, որովհետև հայկական հին ազնվական տները, փաստացիորեն, ոչնչացվել էին մեր պատմության ընթացքում, այլ իրենց վարքագծով և պատվո հանգանակով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում