Ներքին Միտք 1 տարի առաջ - 13:49 29-06-2025

Միքայել Սրբազանի կալանքից հետո հասկանալով, որ բոլոր չափերն անցել է, Նիկոլը մի քանի օրանոց մորատորիում է հայտարարում հայհոյանքի վրա

Երգչուհի Լիլիթ Բլեյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Մայիսի 27-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդը ելույթ է ունենում Բեռնի կոնգրեսում` խոսելով արցախցիների հանդեպ իրականացված ոճրից, Արցախ վերադարձի իրավունքից, Արցախի մշակութային ժառանգության ոչնչացումից։

Մայիսի 29-ին Փաշինյանը եկեղեցիներն անվանում է չուլաններ ու այդ պահից անցնում կտրուկ հարձակման` պատմության մեջ երբևէ չեղած բառապաշարով գրոհելով Էջմիածինն ու հոգևորականությանը։ Նպատակն էր, հավանաբար, որ հանրային արձագանքը լինի շատ բուռն, մարդիկ տրվեն պրովոկացիային ու անեն հակաօրինական քայլեր։ Պրովոկացիան չի հաջողվում։

Հունիսի 17-ին ի պաշտպանություն եկեղեցու հանդես գալու համար ձերբակալվում ու կալանավորվում է Սամվել Կարապետյանը։

Նույն օրը, ինչպես կիմանանք ավելի ուշ, գործ է հարուցվում Միքայել Սրբազանի դեմ` մեկուկես տարի առաջվա հարցազրույցի հիման վրա։

Հունիսի 20-ին Նիկոլը մեկնում է Էրդողանի հետ հանդիպման, նրա վերադարձից առաջ Երևանում ու մարզերում ոստիկանները պրոֆիլակտիկ խուզարկություններ են իրականացնում տասնյակ քաղաքացիների բնակարաններում և նրանց հետ «հորդորիչ» զրույցներ ունենում։

Հունիսի 23-ին ադրբեջանական հայտնի քարոզչական կայքը հատուկ «հորդոր» է հրապարակում` ասելով, որ իր հավատարմությունն ապացուցելու համար այս ամենը քիչ է, և Նիկոլը պետք է օրենքով արգելի Արցախ բառն ու մի քանի «առավել ակտիվ ռևանշիստի» կալանավորի, որ հավատան նրա ազնիվ խաղաղասիրական մղումներին (հղումը` մեկնաբանություններում)։

Հունիսի 25-ին ձերբակալվում ու անմիջապես կալանավորվում են Բագրատ սրբազանը, հոգևոր ծառայության մեջ գտնվող այլ անձինք և պարզապես համակիրներ` 15 հոգի։ Իրականացնողներին Նիկոլը պարգևատրում է։
Սակայն պետք էր անել ամենակարևորը` ասպատակել Մայր Աթոռը` Արցախի մասին ամենաակտիվ ու հաստատակամորեն խոսող կառույցը։

Հունիսի 17-ին հարուցված գործի հիման վրա որոշում են Միքայել սրբազանին ձերբակալել Էջմիածնից` ստեղծելով պատմության ամենաամոթալի տեսարանը` հայ ոստիկանները Հայոց Վեհարանում։
Հունիսի 27-ն առհավետ մտնում է հայոց պատմության մեջ` որպես ամոթի օր։

Դրա իրականացման համար նախապես հանրային արդարացման քող են փորձում հյուսել բազմաթիվ պաշտոնյաներ և իշխանությունների համակիր գործիչներ` գործածելով բոլշևիկյան շրջաբերականներ հիշեցնող, շտամպավորված ֆրազներ։

Հանրությունը չի համոզվում, եկեղեցու պաշտպանները խմբերով սկսում են հոսել դեպի Էջմիածին։ Ոստիկանությունը կանգնեցնում և խուզարկում է մեքենաները, ոստիկանության բաժիններ տանում տասնյակ մարդկանց։

Էջմիածնում հետագա ամոթալի տեսարանները կանխելու համար Միքայել սրբազանը որոշում է վերջ դնել իշխանությունների նախաձեռնած շոուին ու ուղևորվում է քննչական` լավ իմանալով, որ գնում է կալանքի։

Սրբազանի կալանքից հետո, «կատարված պարտքի» գիտակցությամբ և հասկանալով, որ բոլոր չափերն անցել է ու պետք է դադար վերցնի, Նիկոլն անմիջապես մի քանի օրանոց մորատորիում է հայտարարում հայհոյանքի վրա։

Մինչև հուլիսի 5-ը։
Հուլիսի 5-ը ՀՀ Սահմանադրության օրն է»։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին