Ներքին Միտք 1 տարի առաջ - 09:49 29-06-2025

Փաշինյանը օրենքով և ոչ մի այլ կերպ իրավունք չունի մտնել հոգևորականներ-Աստված հարաբերությունների արանքը

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Նիկոլ Փաշինյանը իրավունք չունի մտնել Աստծու և հոգևորականների հարաբերությունների արանքը
«Կրթվելը նորաձեւ է» շարժման բանախոսության ժամանակ Նիկոլ Փաշինյանին հարց են տվել հոգեւորականների վերաբերյալ իր գրառումների մասին։ Նա հայտարարել է․ «Այն մասին, որ ես ունեմ պրոբլեմ հոգևորականների հետ կամ հոգևորականներն ինձ հետ պրոբլեմ ունեն։

Իմ կարծիքով՝ մեր հոգևորականների պրոբլեմը Աստծու հետ է, ինձ հետ ոնց կարող են պրոբլեմ ունենալ։ Կուսակրոն քահանաները կուսակրոնությունը ստանձնելիս ծնկի են գալիս Հիսուս Քրիստոսի իջման վայրում և ուխտում են, ուխտագիր են ստորագրում, որ իրենք չեն ունենալու անձնական կյանք։ Աբսուրդ է «կաթողիկոսի անձնական կյանք» բառակապակցությունը։ Անձը եթե ունի անձնական կյանք, կաթողիկոս չէ»։ Փաշինյանի խոսքով՝ հոգեւորականների մասին իրեն զեկուցել են ԱԱԾ–ից։

Նիկոլ Փաշինյանը օրենքով և ոչ մի այլ կերպ իրավունք չունի մտնել հոգևորականներ-Աստված հարաբերությունների արանքը, ՀՀ սահմանադրությամբ եկեղեցին պետությունից առանձին կառույց է, վարչապետն իրավունք ունի զբաղվել միայն այն ոլորտներով, որոնցով օրենսդրությամբ սահմանված լիազորություններ ունի։

ԱԱԾ-ն Հայաստանի առաջ ծառացած անվտանգային մեծ խնդիրները թողած՝ հոգևորականների հարցերով է զբաղվում։ Նիկոլ Փաշինյանը մի ժամանակ ԱԱԾ-ին հրահանգել էր սատանա գտնել, հիմա էլ հրահանգել է հոգևորականների վարքին հետևել»։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին