Ներքին 1 տարի առաջ - 14:24 26-06-2025

Գոգավանում վիճաբանություն է տեղի ունեցել. կա տուժած. shamshyan.com

Հունիսի 9-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տաշիրի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «ձախ արտաքին լսուղու արյունային արտադրություն» ախտորոշմամբ «Տաշիր» բժշկական կենտրոն է դիմել մի տղամարդ, ով հայտնել է, որ վնասվածքը ստացել է Լոռու մարզի Գոգավան գյուղում վայր ընկնելու հետևանքով։

Օպերատիվորեն հիվանդանոց է մեկնել ոստիկանության Տաշիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Չթչյանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ վիրավորը Լոռու մարզի բնակիչ 41-ամյա Արման Ս․-ն է։

Ոստիկանները պարզել են նաև, որ հունիսի 9-ին՝ ժամը 20։30-ի սահմաններում, Գոգավան գյուղում գտնվող բեռնատար մեքենաների համար նախատեսված կայանատեղիում վարորդներից կայանման վճար վերցնելու հետ կապված վիճաբանություն է առաջացել Արամ Ս․-ի և Լոռու մարզի բնակիչ 58-ամյա Վարդան Շ․-ի միջև, որին միացել են նաև վերջինի որդիներ, Լոռու մարզի բնակիչներ 25-ամյա Վանո Շ․-ն, 22-ամյա Նարեկ Շ․-ն և Արման Ս․-ի հայրը, Լոռու մարզի բնակիչ 68-ամյա Զավեն Ս․-ն, որի ժամանակ Վարդան Շ․-ն ու նրա երկու որդիները ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել Արամ Ս․-ին, ինչի հետևանքով վերջինս ստացել է վերը նշված մարմնական վնասվածքը։

Դեպքի փաստով ոստիկանության Տաշիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
08:22 Նոյեմբերի 9-ին ձյուն և անձրև է սպասվում․ եղանակը կտրուկ կցրտի
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
08:00 Ուկրաինայի անվտանգության երաշխիքները մնում են բանակցությունների հիմնական թեման. Ռուբիո
08:35 Վրաստանը 3 ամսում ավելի շատ ռուսների է արտաքսել, քան ամբողջ նախորդ տարի
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
16:46 Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. ես երկու ամիս չէի մարզվում, խնդիրներ կային. Վարազդատ Լալայան