Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 12:10 20-06-2025

Սամվել Կարապետյանը բարերար է․ նրան ընդդիմության առաջնորդ չեմ տեսնում․ հարցում

Ռուսաստաբնակ գործարար և բարերար Սամվել Կարապետյանը Հայ Առաքելական եկեղեցուն աջակցություն հայտնելուց հետո 2 ամսով կալանավորվել է, ստուգումներ են սկսվել նրան պատկանող ձեռնարկություններում։

Քաղաքական և փորձագիտական դաշտում տեսակետներ կան, որ Փաշինյանն այս կերպ կամա թե ակամա ստիպում է, որ Սամվել Կարապետյանը դառնա ընդդիմության առաջնորդ: Կարծիքներ են հնչում նաև, որ այս ամենը վատ հետևանքներ է ունենալու առաջին հերթին հենց իշխանության համար, քանի որ վերջինս քաղաքական դաշտ է բերում մի անձի, ով բավականին լուրջ կարողություն և կապեր ունի ու դրանք օգտագործելով կարող է գալ իշխանության։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հետևյալ հարցը ուղղել․ «Սամվել Կարապետյանին ընդդիմության առաջնորդ տեսնո՞ւմ եք»։

Հարցվածների մի մասը նշեց, որ Սամվել Կարապետյանին ընդդիմության առաջնորդ չի տեսնում, նրա առաքելությունը բարերար լինելն է։

«Ընդդիմության առաջնո՞րդ, իհարկե չէ։ Ընդդիմության առաջնորդ լիքը կա, քիչ կա՞, բոլորն էլ ընդդիմության առաջնորդներ են էլի։ Նրա պրոֆեսիան ուրիշ է․ ինքը բարերար է»,- ասաց քաղաքացիներից մեկը։

«Ընդդիմության առաջնորդ չեմ տեսնում, բայց շատ կողմ եմ, որովհետև ներկա պահին իշխանությունները հակաքարոզ են անում՝ կոնկրետ եկեղեցու դեմ են դուրս եկել։ Ես չեմ կարծում, որ Սամվել Կարապետյանը տենց հետին մտքերով է կանգնել եկեղեցու կողքը, մենք բազմիցս տեսել ենք իր արած բարի գործերը՝ առանց հետին մտքերի, երբևէ թեկնածություն չի դրել, երբևէ կուսակցական չի եղել, ինչքան որ իր կենսագրությանը ներկա պահին ծանոթ եմ»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը՝ համոզմունք հայտնելով, որ ներկայիս թուրքամետ իշխանությունը քարկոծում է բոլոր նրանց, ովքեր կանգնում են եկղեցու կողքին և Սամվել Կարապետյանի օրինակով փորձում է վախեցնել մյուսներին։

Մեկ այլ անցորդ էլ ասաց՝ լավ կլինի, եթե Սամվել Կարապետյանը դառնա ընդդիմության առաջնորդ։

«Չեմ մանում, չգիտեմ, բայց լավ կլինի, որ ինքը դառնա էդ ընդդիմության առաջնորդը, որ պրծնենք էս ղեկավարությունից՝ էս թուրքամետ մեր էս ղեկավարներից»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները
14:47 Ֆրանսիայի Բորդո քաղաքում անչափահասների համար պարետային ժամ է սահմանվել