Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:31 19-06-2025

Դուք ադեկվա՞տ եք, իսկապես չեք տեսնում՝ մեր կողքն ինչ է կատարվում. Էլինար Վարդանյան

«Մեր շուրջ խորանում են աշխարհաքաղաքական ճգնաժամերը, և այստեղ շարքային քաղաքացու մոտ հարց է առաջնում՝ դուք ադեկվա՞տ եք։ Դուք իսկապե՞ս չեք տեսնում՝ մեր կողքն ինչ կատարվում։ Եթե դա էլ մի կողմ թողնենք, լավ, արխային եք, հանգիստ եք, բայց դուք ադեկվա՞տ եք, երբ այս ամբիոնից հոխորտում եք սեփականության ազգայնացման մասին։ Ես չեմ կասկածում՝ անելու եք, խլելու եք»,- այսօր ԱԺ-ում, անդրադառնալով ՀԷՑ-ն ազգայնացնելու մասին հայտարարություններին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։

Էլինար Վարդանյանը հարցադրում արեց՝ այս կառավարությունը հասկանո՞ւմ է, թե դրանով ինչ հարվածի տակ է դնում Հայաստանում իրականացվելիք ներդրողները։ «Գործադիրի ղեկավարն ու իր հրահանգով մի քանի պատգամավորներ այստեղից ասում են՝ տեսեք, ինչ ենք անելու, հեսա ՀԷՑ-ը ազգայնացնելու ենք։ Հիմա ներդրողի համար կանխատեսելին ո՞րն է՝ մի բան, որ այս երկրում որևէ բան կանխատեսելի չէ և կայուն չէ»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները
14:47 Ֆրանսիայի Բորդո քաղաքում անչափահասների համար պարետային ժամ է սահմանվել