Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 22:30 19-06-2025

Դեմ եմ ՀԷՑ-ի պետականացմանը. խլես՝ տաս թուրքի՞ն. հարցում

Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ հասունացել է պահը, երբ ՀԷՑ-ը պետք է պետականացվի։

«Կարծում եմ հասունացել է պահը, երբ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Դա տեղի կունենա արագ և իմ հանձնարականն է ՀԷՑ-ի բոլոր աշխատակիցներին՝ բարեխղճորեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները»,- նշել է Փաշինյանը։

Նշենք, որ ՀԷՑ-ը պատկանում է ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունների խմբին: Սամվել Կարապետյանը 2 ամսվ կալանավորվել է։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Կո՞ղմ եք, որ էլեկտրացանցը խլեն Սամվել Կարապետյանից և պետականացնեն»։

Հարցվածների մի մասը նշեց, որ դեմ են դրան, որոշներն էլ ասացին, որ պետք է պետականացվի։

«Ոչ, իմաստ չեմ գտնում»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։ Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ դժվարանում է պատասխանել։ «Չեմ կարող ասել, դա արդեն պետք է իշխանությունը որոշի»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով՝ ավելի լավ է պետականացվի։ «Եթե հաճախակի անջատումներ ա լինում, ավելի լավ ա պետականացվի։ Անջատումներ էլ ինձ թվում ա, չի լինի»,- ասաց նա։

Անցորդներից մեկն էլ ասաց, որ պետականացումն ի վնաս ժողովրդին է լինելու։ «Ոչ, որ պետականացնեն ինչ պետք ա փոխվի, ոչ մի բան էլ չի փոխվելու, հլը ավելի թանկացնելու են, ժողովրդն ա տուժելու»,- նշեց նա։

«Էդ ապուշը սաղ թալանեց, էլ ինչ խլի,մնում ա մեզ էլ խլի ու պրծնի։ Չի կարելի չէ, մեր սեփականությունն ա, խլես` տա՞ս թուրքին»,- պատասխանեց մեկ այլ քաղաքացի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները
14:47 Ֆրանսիայի Բորդո քաղաքում անչափահասների համար պարետային ժամ է սահմանվել