Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:05 19-06-2025

«TikTok»-ում իրենց արածը փիար է. կահույքի խանութը գցո՞ւմ է մարդկանց

Բլոգեր, դերասանուհի Անետա Օհանջանյանը տիկտոկյան իր էջում հրապարակել է տեսանյութ, որում դժգոհություն է հայտնում «Black Wood» կահույքի արտադրությամբ զբաղվող ընկերութունից։

Օգտատիրոջ խոսքով՝ կահույքագործությամբ զբաղվող տվյալ ընկերությունը քաղաքացիներից վերցնում է պատվերի գումարը և կահույքը չի բերում։

«Այս դեպքից արդեն անցել է մեկ ամիս։ Տեսանյութից հետո ինձ զանգահարեց ոմն Աշոտ և խնդրեց, որ ես հեռացնեմ տեսանյութը։ Իսկ նրա սանիկը հետո երդումներ տվեց, որ մինչև հունիսի 15-ը այդ գումարը կվերադարձնեն։ Բայց գումարը ամսի 15-ից հետո էլ չվերադարձրին։ Խնդրում եմ՝ այլևս նրանցից չօգտվեք։ Ով օգտվում է՝ կա՛մ կահույքը չի ստանում, կա՛մ գումարը»,- հոլովակում պատմում է տուժողը։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով զրուցեց «Black Wood» կահույքի արտադրությամբ զբաղվող ընկերութան աշխատակիցներից մեկի հետ, ում պնդմամբ՝ ընկերությունը դժգոհություն հայտնող հաճախորդի հետ պայմանավորվածություն ունի։

«Գումարը միանշանակ հետ է վերադարձվելու։ Մենք հիմա բանակցությունների փուլում ենք։ Տիկտոկ հարթակներում իրենց գործողությունները, իմ կարծիքով՝ փիար է։ Դա իրենց գումարն է, ո՞նց կարող ենք չվերադարձնել։ Ժամկետ չենք կարող նշել, դա օրինական է։ Մնացածն արդեն օրենքի սահմաններում կատարվում է»,-ասաց ընկերության աշխատակիցը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները
14:47 Ֆրանսիայի Բորդո քաղաքում անչափահասների համար պարետային ժամ է սահմանվել