Ներքին 1 տարի առաջ - 14:32 17-06-2025

Ինքն իր տված ուխտը խախտել է, ինչպե՞ս ես իրեն ասեմ Վեհափառ. Ռուբինյան

Կտրիճ Ներսիսյանը կուսակրոնության ուխտը խախտել է, դա մի բան է, որի մասին բոլորը հայտարարում են և ոչ ոք չի հերքում, Կտիճ Ներսիսյանին բազմիցս կոչ է արվել, որպեսզի պարզաբանի դա, չի պարզաբանել, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։

Ռուբինյանը պարզապանեց, թե ինչու կաթողիկոսին Վեհափառ չեն ասում. «Եկեղեցական տիտղոսներն ինչ-որ իմաստ են ունենում։

Սրբազանը, օրինակ, նշանակում է սրբակենցաղ։ Ինչո՞ւ ես սրբազանին ասում՝ «Աստված օգնական», քանի որ ինքը տվել է կուսակրոնության ուխտ, դժվարություն է վերցրել իր վրա, հրաժարվել է ընտանիքի բերկրանքից։

Իսկ Վեհափառ ես ասում, քանի որ վեհ ես իրեն գնահատում, բայց ինքն իր տված ուխտը խախտել է, ինչպե՞ս ես իրեն ասեմ Վեհափառ։ Սո՞ւտ է, թող ասի՝ սուտ է։ Որպես Քրիստոնեությունն առաջինն ընդունած երկիր մենք խնդիր չենք տեսնո՞ւմ, որ մեր կաթողիկոսը կուսակրոն չէ»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ