Ներքին 1 տարի առաջ - 16:10 16-06-2025

Մաշտոցի պողոտայում, Խորենացու, Բեյրութի և Իտալիայի փողոցներում երթևեկության փոփոխություն կկատարվի

Հունիսի 20-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Մաշտոցի պողոտայում, Խորենացու, Բեյրութի և Իտալիայի փողոցներում:

Նախատեսվում է հասարակական տրանսպորտի երթուղու փոփոխություն Մաշտոցի պողոտայից «Հաղթանակի» կամուրջ և հակառակ ուղղություններով:

Ըստ փոփոխության՝ Մաշտոցի պողոտա – Խորենացու փողոց խաչմերուկ - Մաշտոցի պողոտայի թունել - «Հաղթանակի» կամուրջ ուղեգծի փոխարեն, այդ երթուղով երթևեկող հասարակական տրանսպորտը կերթևեկի Մաշտոցի պողոտա – Խորենացու փողոց խաչմերուկ – Խորենացու - Բեյրութի – Արգիշտիի փողոցներ - «Հաղթանակի» կամուրջ երթուղով, հակառակ ուղղությունը՝ «Հաղթանակի» կամուրջ – Արգիշտիի - Իտալիայի – Խորենացու փողոցներ - Մաշտոցի պողոտա – Խորենացու փողոց խաչմերուկ:

Նշված փոփոխությունով պայմանավորված՝ այդ ճանապարհահատվածներում կկատարվեն երթևեկության կազմակերպման մի շարք փոփոխություններ:

Մասնավորապես՝ Մաշտոցի պողոտա – Ամիրյան փողոց և Մաշտոցի պողոտա – Խորենացու փողոց խաչմերուկներում հասարակական տրանսպորտը, որը երթևեկելու է առաջին գոտիով, կկարողանա երթևեկել առաջին գոտուց «ուղիղ և ձախ» ուղղություններով, ինչը կկարգավորվի այդ գոտու համար առանձին տեղադրված լուսացույցով. փորձնական տարբերակով կկիրառվի «BUS» գրությամբ լուսացույց:

Մաշտոցի պողտայից դեպի Ամիրյան փողոցի և դեպի Խորենացու փողոցի խաչմերուկներ, Մաշտոցի պողոտայի վերջնամասում կարգելվի այլ մեքենաների մուտքը և կանգառը:

Մաշտոցի պողոտայից աջ շրջադարձը դեպի Ամիրյան փողոց՝ Սարյան փողոցի ուղղությամբ և Մաշտոցի պողոտա – Խորենացու փողոց խաչմերուկից աջ շրջադարձը դեպի Սարյան փողոց կթույլատրվի միայն երկրորդ երթևեկելի գոտուց:

Միաժամանակ Մաշտոցի պողոտա – Ամիրյան փողոց խաչմերուկում՝ «Հաղթանակի» կամրջից եկող ուղղությամբ կվերականգնվի աջ լրացուցիչ սեկցիան:

Հասարակական տրանսպորտի համար առանձնացված գոտին կապամոնտաժվի Մաշտոցի պողոտա – Խորենացու փողոց խաչմերուկից մինչև Մաշտոցի պողոտա – Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց խաչմերուկ:

Խորենացու փողոցում՝ Մաշտոցի պողոտա – Խորենացու փողոց խաչմերուկից մինչև Խորենացու – Բեյրութի փողոցների խաչմերուկ երկու ուղղությամբ առաջին երթևեկելի գոտիները կառանձնացվեն հասարակական տրանսպորտի համար. կարգելվի նշված ճանապարհահատվածում մեքենաների կանգառը և կկազմակերպվեն հասարակական տարնսպորտի կանգառի կետեր:

Բեյրութի փողոցում երկրորդ երթևեկելի գոտին կառանաձնացվի հասարակական տրանսպորտի համար:
Իտալիայի փողոցում ձախ եզրային երթևեկելի գոտին կառանաձնացվի հասարակական տրանսպորտի համար:

Երթուղու փոփոխությունը կանդրադառնա՝ հ.1, 5, 23, 27, 33, 34, 36, 43, 47, 67, 77 և 100 ավտոբուսային երթուղիների և հ. 24 և 75 միկրոավտոբուսային երթուղիների հետագծի վրա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ