Արտաքին 1 տարի առաջ - 11:50 07-06-2025

Մասկն առաջարկել է ԱՄՆ-ում նոր կուսակցություն ստեղծել՝ «Ամերիկա»

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը նախագահ Դոնալդ Թրամփի հետ վեճի ֆոնին հանդես է եկել ԱՄՆ-ում նոր կուսակցություն ստեղծելու օգտին և առաջարկել «Ամերիկա» անվանումը։ Այս մասին նա հայտարարել է X սոցցանցում։

«Ամերիկա կուսակցություն», - գրել է Մասկը։

Նա նաև նշել է, որ նման կուսակցությունն անհրաժեշտ է Միացյալ Նահանգներին։ Ըստ Մասկի, դրա ստեղծման օգտին է արտահայտվել X սոցցանցում հարցված ամերիկացիների 80%-ը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և գործարար Իլոն Մասկի միջև հանրային բանավեճ է տեղի ունեցել գործարարի՝ Սպիտակ տունը լքելու որոշման ֆոնին։ Մասկը լքել է ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավարի պաշտոնը, ինչից հետո քննադատել է Թրամփի՝ հարկերի վերաբերյալ որոշումը։ Ըստ գործարարի, օրինագիծը, որը նախատեսում է հարկային արտոնություններ, կհանգեցնի ԱՄՆ բյուջեի դեֆիցիտի աճի։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին