Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 18:00 06-06-2025

ՔՊ-ականները կարող է ոսկեդարում են ապրում, մենք՝ ոչ․ հարցում

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, երեկ՝ հունիսի 5-ին, հայտարարել է․ «Մեր ոսկեդարը հիմա է, այսօր։ Երբեք հայ մարդն այս նվիրական հողի վրա այնքան բարեկեցիկ չի ապրել, որքան այսօր»։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել. «Համաձա՞յն եք ՔՊ-ական պատգամավորի հետ, որ հիմա մեր ոսկեդարն է»։

Հարցվածների մի մասը նշեց, որ ապրում ենք ոսկեդարում․ «Այո՛, իհարկե, ապրում ենք ոսկեդարում, առանց փոխաբերական իմաստի»։

Մեկ այլ անցորդ բացասական պատասխան տվեց, ընդգծելով՝ «Ամեն ինչը թանկացել է, ինչի՞ վրա ուրախանանք»։

Մյուս անցորդի կարծիքով էլ՝ ո՛չ․ «Արծաթե դարում էլ չենք ապրում, ի՞նչ ոսկե դարի մասին է խոսքը, իրենք կարող ա պլատինումի դարում էլ ապրեն՝ ոսկե դարից էլ այն կողմ, բայց մենք՝ ո՛չ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
18:26 Քոչարյանի և որդու կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվեցին
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am