Ավելին 1 տարի առաջ - 21:55 05-06-2025

Հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շատ հիասթափված է Իլոն Մասկի քննադատությունից՝ իր ներկայացրած բյուջետային օրինագծի վերաբերյալ, հավելել, որ չգիտի՝ արդյոք լավ հարաբերություններ կպահպանի միլիարդատեր իր նախկին խորհրդականի հետ:

«Տեսեք, Իլոնի հետ մենք հիանալի հարաբերություններ ունեինք։ Չգիտեմ՝ այլևս այդպիսին կլինեն, թե ոչ։ Ես զարմացած եմ», - Օվալաձև աշխատասենյակում լրագրողներին ասել է Թրամփը, այն բանից հետո, երբ նախկին խորհրդական Մասկը օրինագիծը որակել էր «նողկալի»։

«Ես շատ հիասթափված եմ, քանի որ Իլոնը այս օրինագծի ներքին գործընթացները ավելի լավ գիտեր, քան այստեղ նստած գրեթե ցանկացած մեկը... Հանկարծ նա խնդիր ունեցավ», - հավելել է Թրամփը։

Այս հայտարարությունից րոպեներ անց Մասկը հակադարձել է X սոցիալական ցանցում՝ ասելով, որ 78-ամյա նախագահի պնդումները, թե ինքը նախապես ծանոթացել է օրինագծին, «կեղծ» են։

Մասկը նաև անշնորհակալ է անվանել Թրամփին՝ նշելով, որ առանց իր օգնության Թրամփը չէր հաղթի նախագահական ընտրություններում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ