Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 19:56 04-06-2025

ՆԱՏՕ-ն Ուկրաինային հրավիրել է Հաագայի գագաթնաժողովին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Ուկրաինային հրավիրել է Հաագայում դաշինքի գագաթնաժողովին:

Այդ մասին Ռյուտեն հայտարարել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների՝ հունիսի 5-ին կայանալիք հանդիպումից առաջ կայացած մամուլի ասուլիսում, որի տեսանյութը տարածել է Times Radio-ն։

«Ես Ուկրաինային հրավիրել եմ գագաթնաժողովին»,- ասել է Ռյուտեն՝ չպատասխանելով այն հարցին՝ արդյոք Ուկրաինան կհիշատակվի գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարության մեջ, բայց ընդգծել է, որ այդ թեման կքննարկվի:

Ռյուտեն նաև հայտնել է, որ Ուկրաինայի պաշտպանության նախարարը ներկա է լինելու հունիսի 4-ին Ուկրաինայի պաշտպանության շփման խմբի ՊՆ ղեկավարների հանդիպմանը: Բացի այդ, հունիսի 5-ին, Ռյուտեի խոսքով, տեղի կունենա ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի նիստ։

Ռյուտեն նաև նշել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու Ուկրաինայի անշրջելի ուղին դեռ ուժի մեջ է, սակայն իրենք Կիևին «երբեք չեն խոստացել, որ ՆԱՏՕ-ին հնարավոր անդամակցությունը կլինի խաղաղության կամ հրադադարի համաձայնագրի մի մաս»։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ դաշնակիցներն Ուկրաինային այս տարի խոստացել են 20 միլիարդ եվրոյի ռազմական աջակցություն, և ապագայում կհայտարարվի ավելի շատ օգնության մասին։

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է

Ձեզ գուցե հետաքրքրի