Ներքին 1 տարի առաջ - 23:06 03-06-2025

Դատարանը մերժեց հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանի կալանքի երկարաձգման միջնորդությունը

Զարուհի Փոստանջյանի գրառումը.

Այսօր՝ 2025 թվականի հունիսի 3-ին, ժամը 17:50-ին, Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում կայացավ հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանի կալանքի ժամկետի երկարաձգման վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի կողմից ներկայացված միջնորդության քննությունը։

Շուրջ չորս ժամ տևած փակ դատական նիստից հետո դատարանը մերժեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ՝ Արթուր Պողոսյանի միջնորդությունը՝ հիմք ընդունելով ներկայացված փաստական հանգամանքների և իրավական հիմնավորումների անբավարար լինելը։

Դատարանի որոշմամբ՝ Լիլիթ Աղեկյանի նկատմամբ կալանքի ժամկետի երկարաձգումը անհիմն է և հակասում է օրենսդրությամբ սահմանված նվազագույն միջամտության սկզբունքին։

Նման որոշումը դիտարկվում է որպես կարևոր քայլ՝ լրագրողական գործունեության ազատության և մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից։ Լիլիթ Աղեկյանը, որպես հետաքննող լրագրող, շարունակում է մնալ հանրային ուշադրության կենտրոնում՝ իր մասնագիտական գործունեության և բարձրաձայնած բազմաթիվ աղմկոտ բացահայտումների շնորհիվ։

Լիլիթ Աղեկյանի փաստաբան ՝ Զարուհի Փոստանջյան
03 հունիսի, 2025 թ.

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ