Ավելին 1 տարի առաջ - 10:02 02-06-2025

ԱՄՆ-ում շրջված բեռնատարից թռել է 250 միլիոն մեղու

Վաշինգտոն նահանգում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով բեռնատարից դուրս է թռել մոտ 250 միլիոն մեղու։

Բեռնատարը տեղափոխում էր մոտ 32 տոննա փեթակ, երբ այն շրջվել է Ուոթքոմ շրջանում։ Ինչպես հայտնել է տեղական շերիֆի գրասենյակը, միջատների զանգվածը վերահսկելը ներկայումս անհնար է։

Իշխանությունները հայտնել են, որ մեղուներին թույլ կտան ինքնուրույն վերադառնալ փեթակներ։ Ըստ փորձագետների՝ երկու օրվա ընթացքում մեղուները պետք է գտնեն իրենց թագուհուն և հավաքվեն նրա շուրջը։

Մինչ այդ տեղի բնակիչներին հորդորել են չմոտենալ միջադեպի վայրին, իսկ ճանապարհի վնասված հատվածը ժամանակավորապես փակվել է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար